Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան 

Քննիչները պետք է վերանայեն Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ մինչդատական կալանքի պահանջը. Human Rights Watch

Իրավունք

Human Rights Watch միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում վերանայել «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ մինչդատական կալանքի պահանջը և մանրակրկիտ ուսումնասիրել նմանատիպ տասնյակ այլ գործերը։

«Հայաստանի իշխանությունները ձերբակալեցին տասնյակ ակտիվիստների անցած ամիս տեղի ունեցած ցույցերի արդյունքում՝ նրանցից 40-ին կալանավորելով զանգվածային անկարգությունների մեղադրանքով։ Նրանց թվում էին ցույցերի չորս առաջնորդներ՝ Հովսեփ Խուրշուդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և Անդրիաս Ղուկասյանը։

Խախտելով միջազգային չափանիշները՝ դատարանները կալանքի սահմանման համար հիմք են ընդունել ընդհանուր և վերացական պատճառներ, չնշելով մարդկանց՝ արդարադատությունից խուսափելու կամ գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու հավանականության որևէ հստակ փաստ՝ երկու ամսով ուղարկել են գերծանրաբեռնված, վատ պայմաններ ունեցող բանտեր՝ դատավարության սպասումով»,- ասված է հայտարարության մեջ։

Բյուքենենը նշում է, որ մինչդատական կալանքի այս անառիթ կիրառումը թվում է՝ ազդանշան է առ այն, թե կառավարությունը որքան հեռու կարող է գնալ՝ լռեցնելու նրանց, ովքեր ունակ են համախմբելու ընդդիմությանը։ «Բարեբախտաբար, բողոքարկումից հետո օգոստոսի կեսերին դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց երեք առաջնորդներին՝ Խուրշուդյանին, Մարտիրոսյանին և Սանասարյանին։

Այդուհանդերձ, օգոստոսի 28-ին Վերաքննիչ դատարանը հրաժարվեց գրավի դիմաց ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին՝ «Նոր Հայաստան» շարժման առաջավոր անդամին, այն բանից հետո, երբ Ղուկասյանը, ինչպես նշել է նրա պաշտպանը, հայտարարեց, որ ազատ արձակվելու դեպքում պատրաստվում է շարունակել իր խաղաղ քաղաքական գործունեությունը։ Կալանավորումը, անկասկած, կարծես թե փորձ է՝ Ղուկասյանին իր օրինական քաղաքական գործունեությունից հեռու պահելու և խախտում է ազատ խոսքի նրա իրավունքը։

Ղուկասյանին ու մյուս երեք առաջնորդներին սպասվում է դատավարություն՝ լուրջ մեղադրանքով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում հուլիսյան ցույցերի ընթացքում, որոնք ծայր առան այն բանից հետո, երբ հուլիսի 17-ին արմատական ընդդիմադիր խմբի զինված անդամները Երևանում գրավեցին ոստիկանական գունդը՝ սպանելով մեկ ոստիկանի և վերցնելով մի քանի պատանդներ։ Մինչ հուլիսի 31-ին զինված խմբի հանձնվելը նրանց ուղղված հասարակական աջակցությունն ու դժգոհությունը կառավարությունից վերաճեցին բողոքի շարժման»,- նշում է իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրենը։

Նա հավելում է, որ ցույցերն ինքնին հիմնականում խաղաղ բնույթի էին՝ բացառությամբ մասնակցիների կողմից բռնության առանձին դեպքերի՝ «զանգվածային անկարգությունների» հետ ոչ մի հեռակա կապ։ Բյուքենենի խոսքով՝ դա են վկայում տասնյակ ականատեսները, ինչպես նաև լայնորեն տարածված տեսանյութերը։

HRW-ի փոխտնօրենը կարևոր քայլ է համարում Խուրշուդյանի, Մարտիրոսյանի և Սանասարյանի ազատ արձակումը։ Միաժամանակ նա նշում է․ «Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի հանձնառությունների նկատմամբ լիակատար հարգանք ցուցաբերելու համար քննիչները պետք է վերանայեն Ղուկասյանի նկատմամբ մինչդատական կալանքի պահանջը և մանրակրկիտ ուսումնասիրեն նմանատիպ տասնյակ այլ գործերը՝ նրանց կալանքի տակ պահելու հիմքերը հստակ հիմնավորելու տեսանկյունից։ Մինչդատական կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, այլ ոչ թե հեշտ ուղի Հայաստանի իշխանությունների համար՝ անարդարացիորեն պատժելու քննադատներին»։

Թարգմանությունը՝ «Civilnet»-ի։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան
Ամենադիտված