Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ տեղը
СпортՀանդբոլի՝ «Վարչապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանի հանդբոլի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ 41:33 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ: Երևանի «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցած խաղին ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մրցաշարում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Կրասնոդարի մարզի՝ «Բանակի կենտրոնական մարզական ակումբի» թիմը, որն իր վերջին խաղում 65:23 հաշվով պարտության է մատնել Վրաստանի հավաքականին: Մրցաշարի հաղթող թիմին հաղթական գավաթը հանձնել են Տիգրան Սարգսյանը և հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանը:
Կառավարության ղեկավարը, շնորհավորելով մրցաշարի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հայաստանում կազմակերպված հանդբոլային գեղեցիկ տոնի մասնակիցը դառնալու համար: «Հույս ունենք, որ արդեն ավանդական դարձած այս մրցաշարը մեծապես կնպաստի Հայաստանում հանդբոլի զարգացմանը և մասսայականացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հանդբոլի՝ «Վարչապետի գավաթի» խաղարկությունն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ: