ԱՄՆ-ը չի համագործակցի ՌԴ-ի հետ Սիրիայի հարցով, եթե բռնությունը չդադարի. Օբամա
ԱՄՆԱՄՆ-ը չի համագործակցի Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով, եթե չիրագործվեն երկրում բռնության նվազմանն ու մարդասիրական հասանելիության ապահովմանն ուղղված առանցքային պայմանները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
«Նախագահն անհանգստություն է արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ չնայած երկրում բռնության մակարդակի նվազմանը՝ սիրիական ռեժիմը շարունակում է արգելափակել մարդասիրական օգնության մատակարարումը։ Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի շարունակի Ռուսաստանի հետ համաձայնագրի հետագա գործողությունը, քանի դեռ մենք չենք տեսնի բռնության նվազման 7 անդադար օրեր և մարդասիրական օգնության մշտական հասանելիություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Խոսելով ԴԱԻՇ-ի դեմ պայքարի մասին՝ պետության ղեկավարը նշել է, որ Իրաքում ահաբեկիչներն արդեն կորցրել են տարածքների մոտ կեսը, որոնք նախկինում վերահսկել են, իսկ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ գործընկերները կարողացել են փակել Թուրքիայի հետ սահմանը։