Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել շուրջ 300 հազար միգրանտներ
ԱշխարհՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպայի երկրներ են ժամանել շուրջ 300 հազար միգրանտներ ու փախստականներ: Ընդ որում՝ ավելի քան 3,2 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել է ճանապարհին: Այդ մասին սեպտեմբերի 20-ին Ժնեւում հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Տարվա սկզբից մինչեւ սեպտեմբերի 18-ը ծովով Եվրոպա են ժամանել 298 հազար 474 միգրանտներ ու փախստականներ, նշվում է ՄՄԿ-ի տեղեկագրում: Ընդ որում նրանց մեծ մասին ընդունել է Հունաստանը (165 հազար 409 մարդ), Իտալիա ժամանածների թիվը հասնում է 130 հազար 561-ի, 2 հազար 476 միգրանտներ ու փախստականներ հասել են Իսպանիա, 28-ը՝ Կիպրոս:
Ըստ ՄՄԿ-ի գնահատումների, ճանապարհին զոհվածների եւ անհետ կորածների թիվն ընթացիկ տարում հասել է 3213-ի: Դրա հետ մեկտեղ մահվան ամենից շատ դեպքեր են գրանցվել Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա երթուղում Միջերկրական ծովի կենտրոնական մասում՝ 2766 հոգի: Թուրքիայից Հունաստան հասնելու փորձ կատարելիս զոհվել է 386 մարդ, իսկ Հյուսիսային Աֆրիկայից Իսպանիա ճանապարհին՝ 61 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: