Բռնությունն ու հակամարտություններն աշխարհից մեկ տարում 13 տրլն դոլար են խլել. Պան Գի Մուն
Мир2015 թվականին համաշխարհային հանրակցությունն ընդհանուր առմամբ զրկվել Է մոտավորապես 13,6 տրիլիոն դոլարից բռնության եւ հակամարտությունների պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Խաղաղարարության հիմնադրամի աջակցման խորհրդաժողովում: «Փորձագետների գնահատումներով՝ 2015 թվականին բռնությունն ու հակամարտություններն աշխարհի վրա շուրջ 13,6 տրիլիոն դոլար են նստել,- հայտնել Է գլխավոր քարտուղարը:- Դա ավելի Է, քան 1,8 հազար դոլարը մոլորակի յուրաքանչյուր բնակչի հաշվով»:
«Միայն 2015 թվականին համաշխարային հանրակցությունը, տարբեր գնահատումների համաձայն՝ 34 միլիարդ դոլար Է ծախսել խաղաղարար գործողությունների եւ փախստականներին ու հակամարտություններից տուժած մարդկանց մարդասիրական օգնություն ցույց տալու համար»,- նշել Է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը:
Պան Գի Մունն արձանագրել Է, որ հումանիտար կարիքների համար վաղօրոք արված ծախսերը կարող Էին կանխել նշված ողբերգական իրադարձությունները: Այս առնչությամբ գլխավոր քարտուղարը պետություններին հորդորել Է ավելի շատ միջոցներ ներդնել ՄԱԿ-ի Խաղաղարարության հիմնադրամում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: