SpaceX-ի ղեկավարը խոստացել Է մեկ միլիոն մարդ ուղարկել Մարս
ԱշխարհՊլանավորվում Է ապագայում ավելի քան մեկ միլիոն մարդ հասցնել Մարս՝ այնտեղ ինքնուրույն քաղաքակրթություն ստեղծելու համար: Ինչպես տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստիին», այս մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների SpaceX ընկերության հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը՝ Աստղագնացության միջազգային դաշնություն՝ Մեքսիկայում ընթացող 67-րդ կոնգրեսում ներկայացնելով Կարմիր մոլորակի յուրացման պլանը:
Նրա խոսքով՝ մեծ Է այն բանի հավանականությունը, որ ապագայում Երկրի վրա տեղի կունենա աղետ, որից հետո մոլորակի վրա կյանքն անհնարին կլինի, ուստի մարդիկ պետք Է վերածվեն «միջմոլորակային տեսակի», Մարսի վրա կառուցեն ինքնապահպանվող գաղութ եւ բնակություն հաստատեն այնտեղ: Մասքը կարծում Է, որ առաջին թռիչքի պահից Կարմիր մոլորակում ինքնուրույն քաղաքակրթության ստեղծման համար կպահանջվի 40-ից մինչեւ 100 տարի:
SpaceX-ի ղեկավարը հայտնել Է, որ իր ըկերությունը մշակում Է տիեզերանավ, որը կարողանա վերցնել շուրջ 100 ուղեւորի եւ 450 տոննա բեռ: Յուրաքանչյուր շաթլ կկարողանա կատարել 12 – 15 թռիչք, ընդհանուր առմամբ 10 հազար չվերթերով կհաջողվի ուղարկել շուրջ մեկ միլիոն մարդ:
Մասքը հույս ունի, որ 2035 թվականին մինչեւ Մարս կարելի կլինի թռչել 80 օրում: Սկզբնապես տոմսը կարժենա տասը միլիարդ դոլար, ավելի ուշ, երբ ուղեւորների թիվը կրկնապատկվի, գինը կիջնի մինչեւ 200 հազար դոլար:
SpaceX-ը մտադիր Է Կարմիր մոլորակ օդաչուավոր թռիչքներ իրանականցնել հաջորդ տասնամյակում, առաջին թռիչքի ստույգ ժամկետն ընկերության ղեկավարը չի նշել, բայց ենթադրել Է, որ դա կարող Է լինել 2020 թվականին: