McLaren-ը խաղալիք սուպերկար է ստեղծել
ՀասարակությունՄեծ Բրիտանիայի ավտոմոբիլներ արտադրող McLaren ընկերությունն ստեղծել է P1 ռոդսթերի փոքրացված պատճենը: Ավտոմեքենան աշխատում է մարտկոցներով եւ նախատեսված է մինչեւ յոթ տարեկան երեխաների համար:
Ավտոմոբիլում նախատեսված են երեք արագություններ, թափառքի համար պահանջվում է երկու վայրկյան, մեքենան նաեւ կարող է ընթանալ հետընթաց շարժմամբ: Բացի դրանից, փոքրաչափ ռոդսթերը հանդերձված է ՄՊ3 նվագարկիչով եւ երաժշտական համակարգով՝ ծրագրավորված մանկական երգերով: Այն վաճառքի կհանվի հոկտեմբերի վերջին, գինը 485 դոլար է:
Օրիգինալ McLaren P1-ն անգլիական սուպերկար է՝ հիբրիդային շարժիչով: Մոդելի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականին Ժնեւի ավտոսալոնի ընթացքում: