ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան 

Դավիթ Բաբայանը՝ հակառակորդի դիվերսիոն փորձերի և ֆրանսիացի նոր համանախագահի նշանակման մասին

Հրապարակումներ

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

-Պարոն Բաբայան, երկար դադարից հետո հակառակորդը կրկին դիվերսիոն ներթափանցման փորձեր է կատարել սահմանի տարբեր ուղղություններով: Սա ևս մեկ անգամ չի՞ ապացուցում, որ Ադրբեջանն արհամարհում է բոլոր տեսակի պայմանավորվածությունները:

-Երբ վերլուծում ենք Ադրբեջանի քաղաքականությունը, այն որևէ տրամաբանության չի ենթարկվում: Նորմալ պետության քաղաքականության ներքո դիտարկել աննորմալ պետությունների քայլերը, չի ստացվում: Այդ երկիրը ֆաշիստական է, նացիստական, ահաբեկչական և իրեն պահում է հանցագործի պես: Իսկ հանցագործի գործողությունների մեջ տրամաբանություն չկա, կա պարզապես չար նպատակ: Դրա համար որևէ կոնկրետ իրադարձության հետ դիվերսիոն այս փորձերը կապված չեն, դա Ադրբեջանի էությունն է: Իսկական, ոտքից գլուխ հանցագործը բանտից դուրս է գալիս՝ ի՞նչ պետք է անի. անպայման մի հանցագործություն պետք է անի: Եթե առժամանակ հանցագործություն չի կատարում, ուրեմն դա այն պատճառով չէ, որ ինքը վերանայել է իր պահվածքը, այլ՝ պարզապես ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չի կատարում, բայց միևնույն է՝ հանցագործությունը կատարելու է: Հիմա, նույնը Ադրբեջանն է այս իրավիճակում:

-Սրանով հակառակորդը ևս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններն իր կողմից մտել են փակուղի և ձախողվե՞լ են:

-Ոչ, այդպես չի կարելի ասել: Պարզապես ահաբեկչական պետությունն այդպես էլ պետք է վարվի: Ադրբեջանը չի կարող դուրս գալ բանակցային գործընթացից: Այդ ռեսուրսը չունի: Ինչու՞ պետք է հենց այնպես դուրս գա: Բայց սա իր պահելաոճն է և նա շարունակելու է այս քաղաքականությունը և մենք չպետք է ահաբեկվենք դրանից, այլ՝ ուժգին հակահարված տանք ու ինչ որ պետք է՝ կատարենք:

-Պարոն Բաբայան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի փոփոխությունը որևէ կերպ կարո՞ղ է ազդել բանակցային գործընթացի վրա: Ինչ-որ փոփոխություն սպասել նոր համանախագահից՝ կարո՞ղ ենք, թե՞ դեռ վաղ է:

-Սա Ֆրանսիայում ընդունված կարգ է: Ֆրանսիացիները ավելի հաճախակի են փոխում համանախագահներին: Երևի միակ բացառությունը Բեռնար Ֆասիեն է եղել, ով ավելի երկար մնաց: Նրանք 2 տարին մեկ, կամ միգուցե 3 տարին մեկ փոխում են համանախագահներին: Մենք չենք կարծում, որ սա Ֆրանսիայի քաղաքականության մեջ որևէ արմատական փոփոխություն կմտցնի: Իրենք են որոշում՝ ինչ դիվանգետ և ինչ ժամկետներում ներկայացնեն եռանախագահության այս ձևաչափում: Նախորդ համանախագահ Պիեռ Անդրիոն աշխատել է և իրենից կախված ամեն ինչ արել է, որպես ազնիվ դիվանագետ և քաղաքացի աշխատել է: Նույնը ակնկալում ենք նոր համանախագահից: Կասկած չունենք, որ նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ևս բարձր կարգի դիվանագետ է, մանավանդ որ՝ ծանոթացել ենք իր կենսագրությանը:

-Ասացիք՝ ծանոթացել եք նրա կենսագրությանը: Ի՞նչ դիրքորոշում ունի նա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

-Ինչքան գիտեմ՝ նա չի առնչվել հակամարտության հետ: Բայց հստակ երևում է, որ համամարդկային արժեքները հարգող մարդ է, մի քանի անգամ հայտարարություններ է արել, ասել է, որ մարդիկ պետք է հարգեն և ուսումնասիրեն միմյանց լեզուները, քաղաքակրթությունը, մշակույթը և այլն: Սա դրական հատկանիշ է: Այդ մարդը երկխոսության և հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ը կորուստներ չի ունեցել:

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին
Ամենադիտված