Բրիտանացի ինժեներները ոսկե դրոն են հավաքել
ԱշխարհDirectDrones բրիտանական ընկերության ինժեներները հավաքել են DJI Phantom 4 Gold Edition դրոնը, որի կորպուսը պատված է 999 հարգի ոսկով: Արտադրողների խոսքով՝ դրոնը կարող է բարձրանալ մինչեւ երկու կիլոմետր: Դրա գինը կազմում է 24,4 հազար դոլար:
Գաջեթը համալրված է նաեւ պտուտակների երկու կոմպլեկտով, շարժական հեռախոսի բռնիչով, լիցքավորման մարտկոցով եւ 16 գիգաբայթ հիշողությամբ SD քարտով: