«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Բարսելոնայից» (տեսանյութ)
СпортՉեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տնային խաղում 3:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:
Լիոնել Մեսսին 21-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 39-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Իլքայ Գյունդողանը:
Երկրորդ խաղակեսում` 51-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Դե Բրույնեն, որին հաջորդեց Գյունդողանի հերթական գոլը (74'):