«Հրապարակ». Կարեն Կարապետյանը զգուշացրել է. կարմիր գծերը պետք է տնօրինի պետությունը, գումարը գնա պետբյուջե
Հայկական ՄամուլՄինչ Սերժ Սարգսյանը փորձում է կարմիր գծերի ու արագաչափերի թեմայից դիվիդենտներ քաղել, մեր աղբյուրների պնդմամբ, Քեթրինի Միհրանին' Միհրան Պողոսյանին, Կարեն Կարապետյանի թեթեւ ձեռամբ զգուշացվել է, որ այդ «գծերը» պետք է տնօրինի պետությունը, գումարը գնա պետբյուջե: Գրում է «Հրապարակ»-ը:
Ու հիմա, լավատեղյակների փոխանցմամբ, նախկին ԴԱՀԿ Միհրանը, որը պատրաստվում է ռեյտինգայինով պատգամավոր դառնալ ապագա պառլամենտում, որոշել է «երկուսը մեկում» անել' «կարմիր գծերը» նվիրել Երեւանի քաղաքապետարանին ու դրա դիմաց որեւէ լումա չպահանջել, անգամ իր կատարած չորս միլիոն ներդրումը, որով տեսախցիկներ, «ուղեգծումներ» եւ այլ աշխատանքներ են կատարվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: