Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման մրցավարը հայտի է
ՍպորտՆոյեմբերի 11-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա աշխարհի 2018 թ. առաջնության՝ Հայաստան-Չեռնոգորիա ընտրական հանդիպումը: Խաղի գլխավոր մրցավարն է Պավել Կրալովեցը՝ Չեխիայից: Նրա օգնականներն են՝ Ռոման Սլիսկովը՝ Սլովակիայից և Իվո Նադվորնիկը՝ Չեխիայից: 4-րդ մրցավարի պարտականությունները կկատարի Միրոսլավ Զելինկան՝ Չեխիայից: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: