00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

Չի բացառվում, որ «Ժառանգություն» կուսակցությունն ընտրություններին մասնակցի դաշինքով. Արմեն Մարտիրոսյան

Չի բացառվում, որ «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցի: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Կոնկրետ որոշումներ` մասնակցության հետ կապված, առայժմ չունենք, սակայն նախնական տվյալներով՝ այո՛, մասնակցելու ենք: Չի բացառվում, որ դաշինքով մասնակցենք, ընթացքը ցույց կտա»,- ասաց նա:

Թե ո՞ր ուժերի հետ է «Ժառանգություն» կուսակցությունն իր հետագա համագործակցությունը տեսնում՝ Ա. Մարտիրոսյանը պատասխանեց՝ «Այն ուժերի, որոնք կիսում են մեր մոտեցումներն ու գաղափարները, այն ուժերի, որոնք կողմ են Հայաստանի ինքնիշխանությանն ու արմատական բարեփոխումներին»:

Ա. Մարտիրոսյանն ընդգծեց սակայն, որ եթե «Ժառանգություն»-ը ընտրություններին մասնակցի միայնակ, խորհրդարանում հայտնվելու շանսը միանշանակ կնվազի, բայց դաշինքով՝ այն ավելի կմեծանա: Նախկին պատգամավորը դժվարանում է ասել, թե քանի մանդատ կհաջողվի այս անգամ ունենալ, բայց վստահ է, որ ամեն ինչ անելու են, որ նորից խորհրդարանի կազմում ընդգրկվեն:

«Մասնակցելն ու խորհրդարանում հայտնվելը մեզ համար չի լինելու ինքնանպատակ: Մեր հիմնական նպատակը երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելն է: Իսկ մենք միշտ էլ պայքարել ենք մեր նպատակների համար, ինչը, միայնակ, ակնհայտ է, որ այս անգամ հնարավոր չէ: Մեզ պետք է միասնական պայքար, իսկ, թե կնոկրետ որ ուժի հետ՝ ժամանակը ցույց կտա»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանն առայժմ փակագծերը չի բացում, բայց գտնում է, որ այդպիսի ուժեր կան ու անպայման կգտնվեն: Ինչ վերաբերում է «Ժառանգության» պասիվությանն, ապա կուսակցության փոխնախագահը չի կիսում այդ տեսակետը և համոզված է, որ կուսակցությունն այսօր էլ իր քաղաքական ու հասարակական գործունեությունը շարունակում է նույն եռանդով ու նույն ջանասիրությամբ, սակայն, չգիտես ինչու, դա չի երևում: ««Ժառանգություն»-ը բացարձակ չի պասիվացել: Մենք միշտ էլ տարբեր միջոցառումների մասնակցում ենք: Բայց, քանի որ լրատվական դաշտն ամբողջովին մեզ համար փակ է, ուստի՝ մեր աշխատանքն այնքան էլ տեսանելի չէ: Կան միայն մի քանի կայքեր, որոնք լուսաբանում են այդ միջոցառումները»,- ասաց նա:

Նա չբացառեց նաև, որ առաջիկայում սպասվելիք համագումարում, որը, հավանաբար, տեղի կունենա կամ տարեվերջին, կամ հաջորդ տարվա սկզբին, կուսակցության վարչության կազմում փոփոխություններ լինեն: Մեր ճշտող հարցին՝ հնարավո՞ր է՝ կուսակցության հիմնադիր և ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինի մեկ ուրիշ լիդեր, Ա. Մարտիրոսյանը հակադարձեց. «Վարչության կազմում միշտ էլ փոփոխություններ լինում են, այդ թվում՝ վարչության կազմում: Չի բացառվում, որ բոլորովին նոր դեմքեր լինեն այս անգամ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը կա և կլինի «Ժառանգության» առանցքային դեմքն ու լիդերը՝ միշտ»,- եզրափակեց նա:

Արմինե Եփրեմյան

դիտվել է 922 անգամ
Լրահոս
21 Հուն
Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ» «Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանա
Ամենադիտված