Պարոն Ուրիխանյան, ես էլ եմ Ձեր օրին. Գալուստ Սահակյանին և Տիգրան Ուրիխանյանին TV-ները եթեր չեն տալիս
ПолитическиеԱԺ-ում օրակարգի քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կրկին դժգոհություններ հնչեցրեց, որ հետուստաընկերություններn իրեն ձայն չեն տրամադրում:
Նա կրկին ընդգծեց, որ Հանրային hեռուստաընկերությունn իր ելույթները եթեր չի հեռարձակում: Այնուհետ` դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ հարցրեց, թե ե՞րբ է ի վերջո իր եույթները Հանրայինը հեռարձակելու:
Խորհրդարանի ղեկավարը կես կատակ կես լուրջ հայտարարեց, որ իրեն ևս եթեր չեն տալիս.
«Ինչ ասե՜մ, նույնը կրկնեմ: Ես էլ եմ Ձեր օրին»,- ասաց Գալուստ Սահակայնն ու կոչ արեց բարձրաձայնել հարցեր՝ օրակարագի վերաբերյալ: