Գվինեթ Փելթրոուն «հուզիչ պատմություն» է ներկայացրել զարդերի մասին
Հասարակություն

Ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն մասնակցել է Tous ոսկերչական բրենդի գովազդային արշավին: Նա նկարահանվել է Tender Stories շարքից կարճամետրաժ ֆիլմում: Նրա մասնակցությամբ հոլովակը հրապարակվել է YouTube-ում: Ըստ սյուժեի, նա խաղում է կենդանիներ սիրողի դերը, որը հանդիպում է իր ճակատագրին:
Գվինեթ Փելթրոուն ամերիկացի դերասանուհի է, որը «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում խաղացած կնոջ գլխավոր դերի համար (երկու մրցանակներն էլ ստացել է 1999 թվականին), ինչպես նաեւ որպես լավագույն հրավիրված դերասանուհի «Էմմի» մրցանակ է ստացել «Երգչախումբ» կատակերգական հեռուստասերիալին մասնակցելու համար (2011 թ.):
Tous բրենդը 1920 թվականին հիմնվել է Իսպանիայում՝ որպես աքսեսուարների արտադրության ու վաճառքի ընտանեկան ընկերություն: 20-րդ դարի երկրորդ կեսին հիմնադիրների ժառանգը՝ Սալվադոր Տոուսը, եւ նրա տիկինը՝ Ռոզան, փոխել են մակնիշի հայեցակարգը, որն սկսել է արտադրել արծաթից, ոսկուց, պողպատից, տիտանից, գունավոր քարերից եւ մշակված մարգարտից պատրաստված զարդեր, ինչպես նաեւ աքսեսուարներ, ժամացույցներ, արեւապաշտպան ակնոցներ ու պարֆյումերիա: