ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Կառավարության հերթական շոուն…

Վերլուծական

Պատահականություն է, թե` ոչ, միանգամայն օրինաչափ է, թե` անհասկանալի, բայց փաստը մնում է փաստ, որ մեզանում վաղուց համապետական չարիքի վերածված երևույթի` չարաբաստիկ կոռուպցիայի մասին խոսակցությունները թեժանում են հատկապես նախընտրական ժամանակահատվածներում, երբ իշխանությունները բնական կարիք են ուենում հասարակական աջակցության, կարիք են ունենում որոշակի վստահության մթնոլորտի ստեղծման`սեփական վերարտադրման պրոցեսը ավելի սահուն դարձնելու, ընտրություններին կանխատեսելիություն հաղորդելու համար:

Առջևում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, ինչը նշանակում է, որ բոլոր այն` ժողովրդի սրտից բխած նախաձեռնությունները, որոնց բավական աշխուժորեն ձեռնամուխ է լինում հայրենի կառավարությունը, հարկ է ավելի շատ դիտարկել ոչ թե իրական համակարգային փոփոխությունների տեսնակյունից ու համարել, որ վերջապես խելքի են եկել ու փորձում են շտկվել, այլ ավելի շուտ տեղի ունեցողը պետք է համարել` մեծ շոուի մի մասնիկ, որի բուն նպատակը մարդկանց շրջանում դրական սպասելիքների ձևավորումն է` դրանց շարունակականության կեղծ խոստումով:

Այսպես` բանից պարզվում է` վերոհիշյալ նպատակին հասնելու համար կառավարությունում մի նոր միջոց են մտածել, ու այսուհետ խոստանում են կենացմահու պայքար մղել ապօրինի հարստացման դեմ. կառավարությունը մշակել ու առաջիկայում ԱԺ քննարկմանն է ներկայացնելու մի օրինագիծ, որն, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հերթական քարոզչական տրյուկը` հառաջս 2017-ի խորհրդարանական ընտրությունների. ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը ենթադրում է քրեական պատասխանատվություն այն պաշտոնյաների, նաև նրանց կանանց համար, որոնց գույքի և եկամուտների հայտարարագրումը չի համապատասխանելու ստացած աշխատավարձին։ Խոսքը 5 միլիոն դրամից բարձր շեմի մասին է։ Դրանից ցածրի պարագայում օրենքը որևիցե սահմանափակում չի անի։

Թե հատկապես կառավարությունում ինչին են ձգտում սրանով հասնել, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ. կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օրենքների պակաս կարծես մեր օրենսդրական դաշտը չի զվում, ու ցանկության դեպքում որքան ասես կարող ես գտնել համապատասխան ձևակերպումներ, ուր լրջագույն կերպով դատապարտվում է ապօրինի հարստացմանն ուղղված ցանկացած գործունեություն, ուր խոսվում է այն սարսափելի պատիժների մասին, որոնց կարժանանան բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն օրենք խախտել, ներքաշվել կոռուպցիոն մեխանիզմների մեջ. արդյունքը բոլորիս աչքերի առաջ է…

Եվ ուրեմն` հետևություն` խնդիրը ոչ թե օրենսդրական բացի մեջ է, այլ օրենքների անգործության. կոռուպցիան ու թալանն արմատախիլ անելու համար նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն օբյեկտիվորեն գոյություն չունի, ու դա հրաշալիորեն գիտակցում են նաև կառավարությունում`անշուշտ, ուր, սակայն, տարված լինելով ինքնագովազդվելու մոլուցքով` առիթը բաց չեն թողնում' բարեհունչ օրենքներ մշակելու ու դրանք հայրենի խորհրդարան հասցնելու: Կարծել, թե սույն օրենքի բացակայությունն է պատճառը, որ տասնյակ տարիներ ի վեր Հայաստանը թալանվում է մի խումբ անկուշտների կողմից, կատարյալ հիմարություն կլիներ:

Կասկածից վեր է` այս կամ այն արատը, որքան էլ այն խորքային բնույթ կրի, արմատախիլ անելու համար նույնիսկ մեկ օրենքն էլ կարող է բավարար լինել,եթե այն համապարփակ է, բազմաշերտ ու հստակ սահմանում է կոնկրետ թիրախը. քաղաքական կամք ու վճռակամությունն է հայաստանում պակասում'կոռուպցիայի դեմ պայքարում կոնկրետ արդյուների հասնելու համար, այլ ոչ թե օրենսդրական բացը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված