Երբ մահանամ, այս արձանը կապրի հավերժ. Իբրահիմովիչ (լուսանկար)
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանը կտեղադրվի Ստոկհոլմում`«Ֆրենդս Արենայի» մոտ:
Արձանն ունի 2,7 մետր բարձրություն: Հեղինակը Պետեր Լինեդն է:
Ֆուտբոլիստը, անդրադառնալով իր արձանի տեղադրմանը, նշել է.
«Սովորաբար՝ արձանը տեղադրում են մահից հետո, բայց ես ինձ դեռ ողջ եմ զգում: Երբ մահանամ, այս արձանը կապրի հավերժ», – Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Նշենք, որ 35-ամյա հարձակվողը Շվեդիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 114 խաղի և հեղինակել է 62 գոլ` 10 անգամ ճանաչվելով Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ: