Հոսով եմ` Մոուրինյուն կզանգի ինձ. Ուսեյն Բոլտն ուզում է խաղալ «Յունայթեդ»-ում
СпортՕլիմպիական խաղերի 9-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը հույս է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իրեն կհրավիրի մանչեսթերյան ակումբ՝ խաղալու:
«Մոուրինյուն դեռ ինձ հետ կապ չի հաստատել: Հուսով եմ`նա կզանգի ինձ և մենք ամեն ինչ կքննարկենք: Անհամբերությամբ եմ սպասում զանգի»,-Բոլտի խոսքը մեջբերում է Espn.com-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ յամայկացի վազորդը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ համաձայնության է եկել՝ թիմի ֆուտբոլիստների հետ մարզվելու հարցում: