France Football-ը «Ոսկե գնդակ»-ի դափնեկրի անունը կհայտնի դեկտեմբերի 12-ին
ՍպորտFrance Football պարբերականը «Ոսկե գնդակ»-ի դափնեկրի անունը կհայտարարի դեկտեմբերի 12-ին: Այս մասին տեղեկացնում է պարբերականի մամուլի ծառայությունը:
Մրցանակաբաշխությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: ՖԻՖԱ-ն այս տարվանից սկսած՝ չի հանձնի այս հեղինակավոր մրցանակը, քանի որ համագործակցությունը France Football-ի հետ ավարտվել է:
2010թ.-ին կողմերը պայմանագիր էին կնքել, որի համաձայն՝ «Ոսկե գնդակ»-ի դափնեկրին որոշում էր ՖԻՖԱ-ն` ազգային հավաքականների մարզիչների, ավագների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում: Պայմանագիրն ավարտված է և այս տարի դափնեկրին կորոշեն լրագրողները և պարբերականի հատուկ ժյուրին:
Իսկ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա հունվարի 9-ին կայանալիք մրցանակաբաշխությանը:
ՖԻՖԱ-ի վարկածով լավագույնի կոչման համար կպայքարեն Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Անտուան Գրիզմանը: