Մահացել է դերասան Վյաչեսլավ Շալեւիչը
Գիտություն և ՄշակույթԿյանքի 83-րդ տարում դեկտեմբերի 21-ին հիվանդանոցում մահացել է Վախթանգովի անվան թատրոնի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Շալեւիչը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:
«Ծանր հիվանդությունից հետո հիվանդանոցում մահացել է Վյաչեսլավ Շալեւիչը»,- ասել է նա:
Շալեւիչը 1998-ից մինչեւ 2011 թվականը գլխավորում էր Մոսկվայի Ռուբեն Սիմոնովի անվան դրամատիկական թատրոնը՝ միաժամանակ խաղալով Վախթանգովյան թատրոնում: Այստեղ նա խաղացել է «Նավահանգիստ», «Ճայը», «Անմեղ մեղավորները» եւ բազմաթիվ այլ ներկայացումներում:
Կինոաշխատանքների թվում են' «Կապիտանի աղջիկը», «Երեք բարդի Պլյուշչիխայում», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Բրեժնեւ», «Դարաշրջանի աստղը» եւ այլ կինոնկարներ: