Հայտնաբերվել է կանեփի լաբորատորիա (տեսանյութ)
RightԴեկտեմբերի 12-ի գիշերը ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները Գյումրիի Երեւանյան խճուղուց ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Գյումրիի բնակիչներ Արտյոմ Կ.-ին, Արթուր Ա.-ին, Սերգեյ Ա.-ին, Գալուստ Մ.-ին Շավարշ Գ.-ին:
Նույն օրը Վահրամաբերդ գյուղում Շավարշ Գ.-ի տանը եւ կից շինություններում հայտնաբերված թմրանյութից բացի, իրավապահները հայտնաբերել են կանեփի աճեցման եւ մշակման լաբորատորիա՝ համապատասխան սարքավորումներով հագեցած: