Վախճանվել է «Տղամարդը եւ կինը» երգի հեղինակ Պիեռ Բարուն
Other82 տարեկան հասակում Փարիզի հիվանդանոցներից մեկում մահացել է ֆրանսիացի դերասան եւ կոմպոզիտոր Պիեռ Բարուն: Այդ մասին BFM TV հեռուստաալիքին հայտնել է նրա կինը՝ Աստուկո Ուսիոդան: Մահվան պատճառը եղել է ինֆարկտը:
Բարուին ճանաչում է բերել «Տղամարդը եւ կինը» երգը, որը նա գրել է ռեժիսոր Կլոդ Լելուշի համանուն ֆիլմի համար: Երգահանը նաեւ նկարահանվել է այդ ժապավենում: Կինոնկարն ստացել է Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ եւ «Օսկար» երկու մրցանակ:
Բարուն նաեւ խաղացել է Լելուշի «Սիրելու համարձակությունը», «Լինում են օրեր… լինում են գիշերներ», «Մեծ ակնթարթներ» եւ այլ ֆիլմերում: Նա դարձել է La Bicyclette եւ Pluie երգերի համահեղինակը, որոնք կատարում էր ֆրանսիացի շանսոնիե եւ դերասան Իվ Մոնտանը: