Թուրքիայի Քոնյա նահանգում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
ԹուրքիաԹուրքիայի Քոնյա նահանգում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, 2-ը զոհվել են, 42-ը ստացել տարբե աստիճանի վնասվածքներ: Նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Վթարը տեղի է ունեցել առավոտյան: Նախնական տվյալներով ավտովթարի պատճառ է դարձել ճանապարհին առկա մերկասառույցը:
Ավտոբուսը վարձել էին աշակերտների ծնողները' իրենց երեխաների տեղափոխման համար: