50 մերկապարուհի` քաղաքական գործիչի հուղարկավորությանը (տեսանյութ)
WorldԹայվանի Չիաի քաղաքում ամենանսովոր հուղարկավորության արարողություններից մեկն է կատարվել:
Մահացածը` քաղաքական գործիչ Տունգա Սիանին էր, ով իր հարազատների բնորոշմամբ կենսասեր մարդ է եղել, ինչն էլ պատճառ է դարձել նրան հուղարկավորելու տոնախմբությամբ, գունագեղ ջիփերով և առնվազն 50 մերկապարուհու պարի ուղեկցությամբ:
Հնչել է նաև բարձր երաժշտություն, ինչը, ըստ հարազատների, հարգանքի նշան է մահացածի նկատմամբ, քանի որ զվարճանքը նրա առաջնային նախասիրություններից մեկն է եղել: