00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

Անսովոր իրավիճակ՝ Վանաձորում

Չնայած թվում էր՝ Վանաձորում քաղաքական իրավիճակը հետզհետե կարգավորվում է, ու շուտով գոնե այս հարցում քաղաքական ուժերը հայտարարի կգան, բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում հանրապետությունում իր նշանակությամբ երրորդը համարվող քաղաքում, այլ կերպ, քան «միսկրծոցի» չես անվանի:

Այսպես՝ պարզվում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կառավարությանն ուղղված գրություն է պատրաստել, որով պահանջում է լուծարել Վանաձորի ավագանին՝ համարելով այդ ինստիտուտը միանգամայն անգործունակ: Իսկ, որպես Կառավարությանն ուղղված գրության հիմք, Էդմոն Մարուքյանի կուսակցությունը ներկայացնում է ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածը, ըստ որի՝ եթե հերթական նստաշրջանի ժամանակ ավագանու նիստերը 3 ամսից ավելի չեն գումարվում և քաղաքի բյուջեի վերաբերյալ որոշում չի կայացվում, ապա ավագանու լիազորությունները Կառավարության որոշմամբ կարող են կրճատվել (2016թ-ի հոկտեմբերի 10-ից մինչ օրս Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քվորումի բացակայության պատճառով այդպես էլ չի կարողանում ավագանու նիստեր գումարել: Ընտրություններից հետո մինչ օրս ավագանու նիստ կայացել է հոկտեմբերի 10-ին, որի ժամանակ էլ հենց Ասլանյանն ընտրվել է քաղաքապետ):

Թե հատկապես որն է քաղաքում ստեղծված այս ոչ ցանկալի իրավիճակի բուն պատճառն ու արմատը, կարծում ենք, առանձնապես դժվար չէ կռահել. փոխհամաձայնության ու փոխվստահության պակասն է, քաղաքական ուժերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների կրիզիսային վիճակը, որի հետևանքով էլ նախընտրական այս փուլում քաղաքական ուժերը, մոռացության տված ամեն ինչ, փորձում են մեկը մյուսի հաշվին ինքնահաստատվել: Սա, ի դեպ, այս կազուսային իրավիճակը կարող է առաջին ծիծեռնակներից մեկը դառնալ ապագա այն հնարավոր խժդժությունների, որոնք, անկասկած, անպակաս են լինելու նաև ապագայում՝ ընտրություններից հետո: Ստեղծված իրավիճակն, ըստ էության, կարելի է մի թույլ օրինակ համարել այն ապագա գզվռտոցների, որ սպասում են մեզ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո:

Բայց Վանաձորում տեղի ունեցողը միայն հետևյալ առանձնահատկությամբ չէ, որ առանձնանում է. այն, ըստ էության, բավական անսպասելիորեն իսկական փորձաքարի է վերածվել եկեղեցի-հասարակություն, եկեղեցի-պետություն հարաբերություններում. Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը կոչ է արել ավագանու նիստերը բոյկոտող անդամներին միաբանություն դրսևորել՝ հայտարարելով բառացիորեն հետևյալը. «Ես հորդորում եմ ավագանու բոլոր անդամներին՝ տարին նոր է սկսվում, Ամենափրկիչ մանուկը այսօր ձեզ է նայում, մեզ բոլորիս է նայում, և նա մեզանից ակնկալում է սեր՝ միասնաբար գործելու, միասնաբար արարելու և մեր քաղաքի հոգսերը հոգալու: Այդ կոչումը, որ դուք հավակնում եք ստանալ ավագանի կամ քաղաքապետ կամ մարզպետ՝ ծառայություն է ուզում, և ուրիշ ոչինչ չի պահանջում ժողովուրդը ձեզանից: Ձեզ վստահել են, և այդ վստահությունը ոչ ոք իրավունք չունի մսխելու»:

Պետք է նկատել,որ այս՝ հայաստանյան իրականության համար խիստ բացառիկ հայտարարությունը, որով հայ եկեղեցու բարձրաստիճան սպասավորը փորձում է հաշտություն մտցնել պառակտված քաղաքական ուժերի միջև ու հիշեցնել բոլորին, որ նրանց աշխատանքի բուն էությունը պետք է ժողովրդին ծառայություն մատուցելը լինի, շատերի կողմից «ընդունվել է սվիններով»: Ոմանք այն համարում են եկեղեցու կողմից պետության գործերին խառնվելու աններելի փորձ, ոմանք այս առիթով Սահմանադրությունն են վկայակոչում և այլն:

Այս իմաստով մի շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է շատերի կողմից «սվիններով ընդունվում» արքեպիսկոպոսի՝ միանգամայն ողջախոհ կոչ-հորդորը կամ ինչո՞ւ են որոշները փորձում այս ամենից մի կաթիլ մեղրի պատմությունը սարքել: Վերջապես՝ մոլորակով մեկ իքներս մեզ քրիստոնեական արժեհամակարգի կրողներ ենք հռչակել, առաջին քրիստոնյա ժողովուրդ ու հայտարարել, թե հայ եկեղեցին բացառիկ առաքելություն է իրականացնում հայ ժողովրդի կյանքում: Է՛, եթե հայ եկեղեցին, որը մեր ազգային դիմագծի հիմնական կերտողն ու արժեհամակարգի պահապանն է, բնական մտահոգություն է դրսևորում դիցուք Վանաձորում ստեղծված իրավիճակի հետ կապված, ինչո՞ւ են ոմանք տրտնջում, աղմուկ բարձրացնում և այլն:

Երբ եկեղեցին ձեռնպահ է մնում ինչ-ինչ հարցերի շուրջ սեփական կարծիքն ու մտահոգություններն արտահայտելուց, նույն այդ անձինք, որոնք հիմա չեղած տեղից մեծ աղմուկ են բարձրացրել, սկսում են տրտնջալ, թե եկեղեցու ձայնը չի լսվում, եկեղեցին պասիվ է, իսկ երբ նույն այդ եկեղեցին փորձում է իր խոսքն ասել, շատերը սկսում են հիշել սեփական աշխարհիկությունն ու տվայտվել: Կարծում ենք՝ չափազանց տեղին է հիշել Վրաստանի կամ Հունաստանի օրինակներն, ուր եկեղեցին ամենագործուն ու էական մասնակցությունն ունի հասարակական շատ գործընթացներում ու մշտապես իր ձայնն է բարձրացնում հասարակությանը հուզող այս կամ այն խնդրի հետ կապված ու արժանանում նույն այդ երկրների հասարակությունների ընկալմանը:

Անհերքելի է՝ հայ եկեղեցին, որ հայության ողնաշարն է ողջ աշխարհում ու մեր ժողովրդի հիմնական առանցքներից մեկը, կարող է և իրավունք ունի հասարակությանը հուզող այս կամ այն խնդրի վերաբերյալ իր կարծիքն արտահայտել, հանդիսանալ բարոյականության ու խղճի այն ձայնը, որը ոմանք իրենց մեջ շարունակ լռեցնում են. պետք է նկատել, որ Վանաձորյան դեպքերն այս իմաստով ամենևին էլ բացառություն չեն կարող լինել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

դիտվել է 3945 անգամ
Լրահոս
21 Հուն
ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ».Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ» «Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը
Ամենադիտված