00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

«Պարտավոր են մեզ աջակցել, ոչ թե մեր գլխին քարոզ կարդալ»

2016 թվականի դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիայի և դրա հետևանքով երեք հայ զինծառայողի զոհվելու դեպքի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ: 

«Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հարձակման փորձի մեջ, որը հանգեցրեց զոհերի: Հայաստանի զինված ուժերը շարունակում են պահել ադրբեջանցի զինծառայողի դին, որը սպանվեց մարտերի ընթացքում: Հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և հակասում են կողմերի պարտավորություններին, որոնք ուժ չկիրառելու պատասխանատվություն են կրում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին՝ հետևել համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Համանախագահները նաև կոչ են անում վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին: Մենք կոչ ենք անում կողմերին՝ դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը պնդում է՝ հայտարարությունն ուշացած է: «Ինձ թվում է՝ Հայաստանի այն տրամադրությունները, որ ԵԱՀԿ և ԵԱՏՄ կառույցներից պետք է դուրս գալ, Ռուսաստանին պարտավորեցրել է քայլեր անել: Ինչու: Որովհետև բոլորն էլ հասկանում են, որ երկու կառույցի տեր ու տիրակալն էլ Ռուսաստանն է: Եթե Ռուսաստանը ցանկանա՝ Նազարբաևին էլ, Լուկաշենկոյին էլ կպարտավորեցնի, մի քիչ դժվար կլինի, բայց կպարտավորեցնի: Ապրիլյան պատերազմից հետո միջին սերննդի մոտ հասունացող անկախության տրամադրությունները, ազգային պետություն ստեղծելու տրամադրությունները, որոնք նաև Սփյուռքում են դրսևորվում, դինոզավրերին ստիպում է ուշացած քայլեր ձեռք առնել: Որ ասում են՝ Զատիկից հետո ներկած հավկիթը եղած-չեղած՝ մի հաշիվ է»,- նշեց քաղաքագետը: 

Նրա խոսքով՝ կարևոր է այն հարցը, թե Ռուսաստանը, որպես դաշնակից, նման իրավիճակներում օգնում է, թե ոչ, ոչ թե Ադրբեջանին մեղադրել-չմեղադրելը: Համանախագահներն իրենց հայտարարությունում կոչ են արել Հայաստանին վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին: Մինչդեռ Շիրինյանը համոզված է՝ պետք չէ վերադարձնել. «Պետք է ատամ ցույց տալ: Ադրբեջանի հետ հարաբերություններում համարժեք պատասխաններն անիմաստ են, պետք է ասիմետրիկ պատասխաններ լինեն: Իսկ մեր դաշնակիցները պարտավոր են մեզ աջակցել, ոչ թե մեր գլխին քարոզ կարդալ»: Ըստ Շիրինյանի՝ հարցն այսպես է դրված՝ պետք է դուրս գալ ԵԱՀԿ-ից ու ԵԱՏՄ-ից: «Ռուսաստանի հետ հարաբերությունները ինչքան հնարավոր է կարգավորելով, պետք է դուրս գալ: Դա Ռուսաստանին կզրկի մանևրելու և Հայաստանի հաշվին իր հարցերը դրանց հետ լուծելու հնարավորությունից»,- եզրափակեց իր խոսքը Լևոն Շիրինյանը: 

Քրիստինա Աղալարյան

 

դիտվել է 2693 անգամ
Լրահոս
21 Հուն
ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ».Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ» «Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը
Ամենադիտված