00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

Քրդերի ցեղասպան քաղաքականությունը նման է թուրքերի Մեծ Թուրան ծրագրին. Սաիդ Ավդալյան

Հունվարի 7-ին Բաղդադում հանդիպել են Թուրքիայի և Իրաքի վարչապետերը, ովքեր ի թիվս շատ հարցերի, քննարկել են նաև եզդիներին վերաբերող մի շարք հարցեր: Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանի հետ:

-Սաիդ, տեղյա՞կ եք՝ այդ հանդիպման ժամանակ եզդիների վերաբերյալ ի՞նչ կարևորագույն հարցեր են քննարկվել:

-Երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրաքի եզդիական Բաշիկա բնակավայրից թուրքական զորքերի հեռանալու հետ կապված: Հիշեցնեմ, որ դեռևս 2015թ. դեկտեմբերի 5-ին, թուրքական 130 հոգանոց զորախումբը ներխուժեց Իրաքի եզդիական Բաշիկա բնակավայրը՝ հիմնավորելով, որ ինքը համաձայնություն ունի Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ: Թուրքիան պատրաստվում էր այնտեղ ստեղծել ռազմական ուսումնական բազա՝ քրդական փեշմարգայի (զինված ուժերի) համար: Թուրքիան դրանով ձգտում էր Շանգալից ու Իրաքյան մյուս տարածքներից դուրս մղել Թուրքիայի ու Իրաքյան Քուրդիստանի դարավոր թշնամի Քրդստանի Բանվորական կուսակցության (PKK) մարտիկներին, ովքեր իրենցից մեծ վտանգ են ներկայացնում թե´ Թուրքիայի, թե´ Իրաքյան Քուրդիստանի համար: Այս քայլով այդ տարածքները կհայտնվեին Քուրդիստանի վերահսկողության ներքո:
Երկրորդ կարևոր հարցն այն է, որ Իրաքի վարչապետը հանդիպումից հետո հայտարարել է, որ Շանգալը լինելու է Իրաքյան ուժերի վերահսկողության ներքո: Սա դրական է այն իմաստով, որ Շանգալը չի հայտնվելու Քուրդիստանի ազդեցության տակ: Շանգալը երկար ժամանակ կռվախնձոր է Իրաքյան Բաղդադի ու Քուրդիստանյան Էրբիլի միջև, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է այն իր տարածքում ընդգրկել: Պատճառն այն է, որ Շանգալն ունի կարևոր ռազմավարական դիրք, քանի որ այն գտնվում է Թուրքիա-Սիրիա-Իրաք եռանկյունու վրա: Այն երկիրը, որը վերահսկողություն կսահմանի եզդիական Շանգալ նահանգի վրա, կունենա վերահսկողություն՝ այդ երեք երկրների սահմանային եռանկյունու վրա:

-Իսկ ի՞նչ կլինի, եթե Շանգալն անցնի Քուրդիստանի վերահսկողության տակ: 

-Շանգալի՝ Քուրդիստանի վերահսկողության տակ անցնելու դեպքում եզդիներն ամբողջությամբ դուրս են մղվելու իրենց բնօրրանից, իրենց հայրենի հողերից և դրանք վեր էին ածվելու քրդական հողերի: Սա Քուրդիստանի վաղեմի երազանքն է, որի իրականացման համար նա 2014թ.-ի օգոստոսին իր զորքերը դուրս բերեց  Շանգալից, որպեսզի Իսլամական պետության ծայրահեղականներն անխնա ու առանց արգելքի կոտորեն եզդիներին, որի հետևանքով տարածքը լիովին կդատարկվեր ու կհայտնվեր քրդական իշխանությունների վերահսկողության ներքո: Քրդերը ցանկանում են անել ամեն բան, որպեսզի եզդիական տարածքները հայտնվեն Քուրդիստանի վերահսկողության ներքո, ինչը չի կարելի է թույլատրել: Նրանք բլոկադայի մեջ են վերցրել Շանգալը՝ թույլ չտալով, որ եզդիները վերադառնան այնտեղ, վերականգնեն իրենց ավերված տները կամ նույնիսկ դուրս բերեն իրենց ունեցվածքը՝ Շանգալից: Մի քանի օր առաջ քրդական իշխանությունները Դհոկ քաղաքում անօրինական կերպով փակեցին եզդիական միջազգային իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպության՝ YAZDA-ի գրասենյակները՝ թույլ չտալով, որ այն իրականացնի իր գործունեությունը՝ հօգուտ եզդի փախստականների: 

Ճիշտ կլիներ, որ Շանգալը ինքնավարություն հռչակի ու ինքնուրույն տնօրինի իր ճակատագիրը: Սակայն ներկա պարագայում՝ դրան հասնելու համար բազմաթիվ խոչընդոտներ կան: Հետևաբար, կարծում եմ, որ այս պահին ճիշտ է, որ Շանգալը հայտնվի Իրաքի վերահսկողության ներքո, քան թե Քուրդիստանի: Քրդերի ցեղասպան քաղաքականությունը նման է թուրքերի Մեծ Թուրան ծրագրին, որը նույնպես ենթադրում էր բոլոր ժողովուրդների ոչնչացում և այդ տարածքների ու բնակչության թուրքացում: Քրդերն այս առումով թուրքերից ավելի մեծ նպատակններ են հետապնդում՝ ձգտելով իրենց երևակայական պետության կազմում ընդգրկել Իրաքի, Թուրքիայի, Իրանի, Սիրիայի քրդաբնակ շրջաններն ու տարածքները, ինչպես նաև Հայաստանի Արմավիր, Արագածոտն, Արարատ մարզերը, այդ թվում նաև Լաչինն ու Քարվաճառը:

Հուսով եմ, որ Իրաքի վարչապետի հայտարարությունները կյանքի կկոչվեն, չնայած, համոզված եմ, որ Քուրդիստանի իշխանությունները նույնպես չեն զիջի և կշարունակեն իրենց քաղաքականությունը՝ տիրանալու Շանգալին:

Քրիստինա Աղալարյան

դիտվել է 1092 անգամ
Լրահոս
21 Հուն
ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ».Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ» «Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը
Ամենադիտված