00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

Կարապետյանը «հեղափոխում» է տնտեսությունը...

«Ո՞րն է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական բանաձևը» հարցն, արդարև, արդեն տասնյակ տարիներ է, ինչ հուզում է ոչ միայն ժողովրդական ամենալայն մասսաներին, այլև փորձագիտական շրջանակներին, որոնք, չնայած գործադրած ջանքերին, այդպես էլ չեն կարողանում մի օրիգինալ բանաձև առաջ քաշել, որի վրա հիմնվելով՝ մենք կկարողանայինք հնարավորինս դինամիկ աճ արձանագրել տարիներ շարունակ տեղում դոփող տնտեսության մեջ. ցուցանիշներն այս առումով չափազանց մտահոգիչ են:

Պարզվում է, սակայն, բանաձևն այդ՝ կարող է այնքան էլ խրթիններից չլինել, իսկ թռիչքաձև տնտեսական զարգացում ապահովելու համար էլ ընդամենը մեկ նախապայման անհրաժեշտ լինի՝ համապետական ընտրությունների հաճախակի անցկացում: Ինչո՞ւ, շատ պարզ պատճառով. եթե հավատալու լինենք ապրիլյան ընտրությունների նախաշեմին ասպարեզ նետված վիճակագրական տվյալներին, ապա ուզած-չուզած՝ ստիպված ենք լինելու ֆիքսել այն՝ շատերի համար կասկածելի իրողությունը, որ հայրենի տնտեսությունը հատկապես վերջին շրջանում՝ ճիշտ այն պահից սկսած, երբ Կարապետյանը հանրահռչակվեց ՀՀ վարչապետ, մի այլ կարգի աճ է արձանագրել, իսկ տնտեսական մոնոպոլիաներն էլ այլևս անցյալին պատկանող իրողություններ են:

Այսպես՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը համապատասխան տեղեկատվություն է հրապարակել, որից պարզ է դառնում՝ շաքարավազի շուկայում՝ սեպտեմբերի 7 ներկրող ընկերությունների փոխարեն՝ նոյեմբերին գրանցվել է 16-ը, իսկ բանանի շուկայում՝ սեպտեմբերի 4 ներկրողների փոխարեն՝ նոյեմբերին եղել է 12 ընկերություն։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական աննախադեպ զարգացմանն, ապա այստեղ ևս պատկերը բավական հետաքրքրական է. անցած տարվա վերջին օրերին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված 2016 թվականի առաջին 11 ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշներից պարզում ենք, որ չափազանց տարօրինակ կերպով՝ նոյեմբերի առևտրի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են միանգամից 3.8%-ով: Այս ցուցանիշը միգուցե այնքան էլ տարօրինակ չլիներ, եթե չլիներ մեկ այլ, չափազանց խոսուն ցուցանիշ. երկրում էապես կրճատվել է մանրածախ առևտուրը: Ասել կուզի՝ առևտրի աճն ապահովվել է հիմնականում մեծածախ առևտրի հաշվին: 24% աճ է արձանագրվել նաև ներմուծման մասով, ինչն իսկական «տնտեսական հրաշք» կարելի է համարել՝ նախորդ ամիսների ֆոնին: Մի խոսքով՝ ծաղկում ենք, այնինչ՝ «վրենքներս խաբար չկա»...

Թե ինչ կարող է նշանակել այս թվային աճպարարությունն ու մենաշնորհների դեմ պայքարի մասով գրանցած «առաջընթացը», կարծում ենք՝ այնքան էլ դժվար չէ կռահել. ըստ էության՝ ազգովի գործ ունենք լավ կազմակերպված ու թվերով «հիմնավորված» քաղաքական նախընտրական պրոպագանդայի հետ՝ ընդ որում՝ բավական ճչացող. ներմուծման մոնոպոլիա ունեցող հայտնի ընկերությունների կողքին մի քանի անհայտ ծագմամբ անուններ ավելացնելը կամ հյութեղ թվեր նկարելը չեն կարող արտահայտել երկրում առկա այն իրողությունը, որի հետևանքով Հայաստանն արագ տեմպերով դատարկվում է:

Եթե ընտրություններից առաջ մենք ինչ-որ հրաշքով տնտեսական հաստատ աճ ենք գրանցում ու բարելավում երկրի տնտեսական ցուցանիշներն, ապա ի՞նչն է մեզ խանգարում ընտրություններ անցկացնել ոչ թե, ասենք, 4 կամ 5 տարին մեկ, այլ՝ 6 ամիսը մեկ. և՛ ժողովուրդը կսկսի լավ ապրել, և՛ իշխանությունների ռեյտինգը կբարձրանա: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ չհամատեղել օգտակարը՝ հաճելիի հետ...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 5112 անգամ
Լրահոս
21 Հուն
ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ».Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ» «Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը
Ամենադիտված