ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս պահին գտնվում է Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում և իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները և դրանց տեղում կառուցեն ճանապարհ: Այսինքն, միջպետական ճանապարհի այն հատվածը, որը շուտով Ադրբեջանին է հանձնվելու, ուզում են անցկացնել գյուղի միջով՝ քանդելով մարդկանց պապենական տները»։
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե՝ «էս էլ ու վերջ»։ Վերջ չկա։ Վերջն այն է, երբ Երևանում կմնա նույնքան հայ, որքան Ստեփանակերտում, իսկ Էջմիածնի Մայր տաճարն էլ կհայտնվի Շուշվա Կանաչ ժամի վիճակում։ Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզա գյուղի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո թուրքերի բնակեցումը Հայաստանո...
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ժամանակը մեր դեմ է, պետք է կազմակերպվել, համախմբվել, դուրս գալ պայքարի՝ հեռացնելու կապիտուլյանտներին։ ՔՊ-ական կապիտուլյանտներ, բա Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա։ Բա սա ի՞նչ է։ Բոլորս պետք է համախմբվենք, նորմալ աշխատանք տանենք ու հավաքվենք Երեւանի կենտրոնում նիկոլիստների դեմ պայքարի։ Խաղաղություն գոռալով Հայաստանն ադրբեջանացնում է։ Մինչեւ մայիսի 15 պետք է ներուժի լարումով համախմբվել։ Չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նուն «զիբիլն» ե...
Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեցին Տավուշում դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներից Անդրանիկը և Արմենը: «Ակցիան դադարեցրել ու ճանապարհները բացել ենք լուսաբացին, ավելի ստույգ 5-ին: Մի քանի գյուղերի բնակչությունով որոշակի հարցերում հայտարարի եկանք, Սրբազան հոր հետ երեւի քննարկումները կշարունակվեն հիմա, որպեսզի մեր քայլերի հաջորդականությունը հստակեցնենք: Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք»,- ասացին նրանք: Տեղեկաց...
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով գույժը, իսկ ադրբեջանցիներին մատուցելով հերթական նվերը՝ ՀՀ սուվերեն տարածքից 4 գյուղ հանձնելու եւ սահմանազատումը Տավուշից սկսելու մասին: Ընդամենը 2 օր առաջ Տավուշում Նիկոլ Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` հանգստացնելով, որ ընդամենը փոխանակում է լինելու, սակայն երեկ պարզ դարձավ, որ նրանց հերթական անգամ խաբել են: Եվ պատահական չէր, որ ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ ցնծում էի...
Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչները շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, քիչ առաջ նրանց է միացել Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ, Բագրատ Սրբազանը։ Միջպետական ճանապարհը փակ է ու կաթվածահար է անում երթևեկությունն արդեն մեկ ժամից ավելի, ԼՈւՐԵՐ.com–ին հայտնում են ակցիայի մասնակիցները, որոնք կեսգիշերից առաջ հավաքվել են՝ այսպիսով իրենց անհամաձայնությունը հայտնելու Փաշինյան-Ալիեւ համաձայնեցմամբ սահմանազատման տարբերակին, որի մասին արդեն հանրայնացրել է ՀՀ կառավարությունը այսօր երեկոյան։ Ակցիայի մասնակիցները...