00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբան

Կարապետյանի գլխին սև ամպեր են կուտակվում...

Հայաստանի ներքաղաքական կյանքում չափազանց հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել. մի կողմից կարող է թվալ, թե արդեն ամեն բան պարզ է, կանխատեսելի, ու իշխանությունները հասցրել են հիմնական շեշտադրումները կատարել իրենք իրենց համար և այլևս հստակորեն պատկերացնում են, թե կոնկրետ ինչպես, ինչ եղանակով պետք է հաղթահարեն առաջիկա ընտրությունների արգելքը, մյուս կողմից՝ դատելով իշխանական բուրգի ներսում ընթացող ինչ-ինչ պրոցեսներից, որոնք, պետք է խոստովանել՝ հետզհետե սկսում են շատերի համար անակնկալ բնույթ կրել, կարելի է հաստատ ասել, որ մինչև ապրիլ՝ մեզ բավական հետաքրքրաշարժ իրադարձություններ են սպասվում. ամեն բան այնքան էլ միանշանակ կարող է և չլինել:

Երբ նախագահ Սարգսյանը Կարեն Կարապետյանին նշանակեց վարչապետ, շատերն այն կարծիքին էին, թե իշխանություններն այդ քայլին գնում են ընդամենը մեկ նպատակով. Կարապետյանից փորձում էին կերտել սեփական իրավահաջորդի՝ 2017-18-ից հետո աստիճանաբար նրան փոխանցելու ամբողջական իշխանությունը: Այս տարբերակը հատկապես պոպուլյար էր, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէր, թե իրականում Կարապետյանն ում մարդն է և աշխարհաքաղաքական որ կենտրոնի շահերն է հատկապես արտահայտելու այս գործիչը՝ հայաստանյան իշխանական բուրգում:

Անցան ամիսներ, ծավալվեցին բավական հետաքրքրաշարժ գործընթացներ ու պարզվեց՝ բոլոր նմանատիպ խոսակցությունները խիստ չափազանցված էին, ու հիմա ոչ ոք Հայաստանում ոչ միայն առանձնապես չի պատրաստվում Կարապետյանին օժտել «գերմարդկային» ունակություններով, այլև, կարծես խիստ հարցականի տակ է հայտնվել Կարապետյանի քաղաքաքական ապագան՝ առհասարակ. «ջրի երես են դուրս եկել» որոշ իրավական խնդիրներ՝ կապված Կարապետյանի՝ ՀՀ-ում վերջին 5 տարիների ընթացքում չբնակվելու իրողության հետ, ու հիմա այլևս գրեթե անվիճելի է, որ Կարապետյանն առաջիկա ընտրություններին ոչ մի հնարավորություն չի ունենալու՝ ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվելու: Այսպիսով՝ արդեն իսկ կարելի է ֆիքսել, որ ինչ-որ իմաստով ներկայում ստեղծված անորոշությունը շատ ավելի արտահայտիչ է իշխանական դաշտում, քան՝ ընդդիմադիր. իշխանություններն, ըստ էության, ոչ մի կերպ չեն կարողանում ադապտացվել նոր Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին ու հիմա չգիտեն՝ ինչպես վարվել ստեղծված իրավիճակում:

Այս՝ յուրատեսակ կազուս հիշեցնող իրավիճակը, սակայն, կարող է պայմանավորված լինել մեկ այլ հանգամանքով ևս. չի բացառվում, որ Կարապետյանի՝ օրենսդրական դաշտում ունեցած խնդիրների մասին հիշելը կապված լինի ոչ թե ենթադրյալ խուճապով, այլ կրի միանգամայն պլանավորված բնույթ: Հաշվի առնելով բարձրագույն իշխանությունների շախմատային մտածելակերպը՝ կարելի է պնդել, որ իրականում Կարապետյանի առջև իրավական յուրատեսակ «բարիեր» կառուցելը կարող է ունենալ մեկ նպատակ. ամենայն հավանականությամբ՝ փորձում են Կարապետյանին սեփական տեղը ցույց տալ ու հասկացնել, որ վերջինս որևիցե կերպ չի կարող համապատասխանել իրավահաջորդի կերպարին ու կարող է հավակնել միայն, այսպես ասած, իշխանական բաժնետերերից մեկի դերին: Այլ կերպ ասած՝ Կարապետյանին կանգնեցնում են փաստի առաջ՝ զսպելով նրան օրենքի ողջ ուժով (այս սցենարը, թերևս, նախապես պլանավորված պետք է համարել, քանի որ ակնհայտ է՝ Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելիս դժվար թե նրա այս խոցելի կողմի մասին տեղյակ չլինեին):

Բայց ինչպիսի պլաններ էլ ունենան իշխանություններն ու սեփական իշխանությունն անձեռնմխելի դարձնելու ճանապարհին ինչպիսի սցենարներ էլ կիրառեն, ակնհայտ է մնում մեկ բան՝ այս ամենի արդյունքում ժողովուրդը որևիցե կերպ չի շահելու. նա ընդամենը փորձադաշտ է, որի հաշվին էլ, խոշոր հաշվով, իշխողները փորձում են կառուցել սեփական պլանները...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 11293 անգամ
Լրահոս
20 Հուն
Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ) Ինչ հնարավորություններ ունի Су-30СМ-ն, որը ցանկանում է գնել ՀայաստանըԿոռուպցիաի հասցրած վնասը Հայաստանի բնությանը. France 24-ի անդրադարձըՀայտնի դերասան Յուրի Արոյանին մահացած են գտել (տեսանյութ) Daily Mail-ը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող արջերի մասին (տեսանյութ, լուսանկարներ) Օգնություն կարիքավոր նախարարներին. ԵԼՔ-ը հակասում է ինքն իրենԻնչպես են մետրոյում տոնում Ռուսաստանի հավաքականի հաղթանակը (տեսանյութ)«Զինվորի փայ ուտողն ասե՞մ ինչ ա» Ոստիկանությունը քրեական հեղինակությունների բնակարաններում է Վարչապետի կողքին ենք կանգնելու և ոչ թե դիմաց. Պավլիկ ՄանուկյանՀայտնիները շնորհավորել են Ռուսաստանի հավաքականին` հաղթանակի կապակցությամբ (տեսանյութեր) Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը Եվրոպայի լիգա. հայտնի են «Բանանց»-ի, «Գանձասար-Կապան»-ի և «Երևան»-ի մրցակիցներըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետը կալանավորվել էՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդ կկազմավորվի Կոռուպցիայի դեմ պայքարը մեծ նշանակություն ունի մեզ համար. ԵՄ ներկայացուցիչԵս էդ թալանչիներին վաղուց գիտեմ. դրանք ժամանակին տուզիկ են եղել. Սամվել ԲաբայանՈստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱդրբեջանը բանակցային լուծում չի տեսնում. մենք պետք է ամեն օր ավելի հզոր լինենք«Զինվորի բաժին» մակագրությամբ պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ Պետրո Լիտվինը՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Նահապետ Գևորգյանը չի վախենում ԱԱԾ ստուգումներից Աշխարհի առաջնություն. օրվա խաղերըՄարդու իրավունքների պաշտպանը Գեղարքունիքի մարզում էրՄանվել Գրիգորյանի սանիկը լրագրողին ԱԺ-ում «տուշոնկա» անվանեց, հետո ներողություն խնդրեց «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած». ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները «Ծառուկյան» դաշինքի մտահոգությունները փարատվել են. ԱԺ-ն միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Մանվել Գրիգորյանը ծառայողական բջջային հեռախոսից չի օգտվում. Արսեն Բաբայան Խուզարկություն է կատարվել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում
Ամենադիտված