Իրանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին
ԻրանԻրանի ԱԳՆ-ը կանչել է Շվեյցարիայի դեսպան Ջուլիո Հաասին, ով ներկայացնում է Վաշինգտոնի շահերը Թեհրանում։ Կանչի նպատակը բողոք արտահայտելն է՝ կապված Իրանի քաղաքացիների մուտքի սահմանափակման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի հետ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմիի խոսքով՝ դեսպանին բողոքով նամակ է փոխանցվել՝ կապված ԱՄՆ նախագահի վերջին հրամանի, ներմուծված սահմանափակումների և ԱՄՆ ուղևորվող Իրանի քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի հետ։
Դեսպանը հայտնել է, բողոքի նոտան Պետդեպին կփոխանցի կարճ ժամկետներում։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամերիկյան միգրացիոն քաղաքականության խստացման համար։