Ֆրենկ Լեմպարդն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
ՍպորտԱնգլիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը պաշտոնապես ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:
Լեմպարդը երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, չորս անգամ՝ երկրի գավաթակիր և մեկ անգամ էլ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող: Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 106 խաղ և խփել 29 գոլ: Լեմպարդը «Չելսի»-ի պատմության լավագույն ռմբարկուն է. 648 խաղում դարձել է 211 գոլի հեղինակ:
«21 անհավանական տարիներից հետո, որոշեցի, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու ճիշտ ճամանակն է: Մի քանի առաջարկ ունեի Անգլիայից: Բայց զգում եմ, որ ժամանակն է կյանքում նոր էջ սկսելու համար»,- ինսթագրամում գրել է ֆուտբոլիստը: