ՄԱԿ Անվտանգության Խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել
ԱշխարհԻնչպես քիչ առաջ հայտնել է BBC-ն, մոտակա ժամերի ընթացքում Նյու-Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում կկայանա Անվտանգության Խորհրդի արտակարգ նիստ, որի ընթացքում քննարկվելու են Սիրիայի Հուլ քաղաքում տեղի ունեցած արյունահեղություններն ու զանգվածային սպանությունները:
Հիշեցնենք, որ արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Սիրիայի կառավարական զորքերը գնդակոծել են Հուլա քաղաքը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 90 մարդ, որոնցից 32-ը՝ երեխաներ: