Քեյթ Մոսի քույրը դարձել է Chanel Eyewear-ի դեմքը (տեսանյութ)
ԱյլԲրիտանացի գերմոդել Քեյթ Մոսի քույրը՝ 19-ամյա Լոթթի Մոսը, դարձել է Chanel-ի արեւապաշտպան ակնոցների եւ շրջանակների շարքի դեմքը: Աղջիկը մասնակցել է գովազդային արշավին եւ նկարահանվել հոլովակում: Տեսանյութը հրապարակված է YouTube-ում:
Լոթթիի համար սա ֆրանսիական նորաձեւության տան հետ աշխատելու առաջին փորձն է: Նկարահանումները ղեկավարել է մակնիշի կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդը:
Մոս-կրտսերի նորաձեւության կարիերան ակտիվորեն զարգանում է: Նա արդեն համագործակցել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Calvin Klein-ը եւ Red Valentino-ը, իսկ 2016 թվականի աշնանը դարձել է Bulgari-ի դեմքը: