Ֆուտզալ Բիզնես լիգա հավաքականը 10-2 հաշվով ջախջախեց Թուրքիայի ընտրանուն
Սպորտ«Ֆուտզալ Բիզնես լիգա» հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանուն:
Քիչ առաջ ավարտվեց Իրանի Իսլամական hանրապետությունում ընթացող սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնության Հայաստան-Թուրքիա հանդիպումը:
«Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականն ուղղակի փայլուն ելույթ ունեցավ՝ 10:2 հաշվով ջախջախիչ պարտության մատնելով մրցակցին: Այս մասին տեղեկացնում է fbl.am-ը: