00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

«ՍԱՍ-ի Արտակն» անցել է կտրուկ գործողությունների…

Շատ է խոսվել այն մասին, որ նոր Ընտրական օրենսգրքով սահմանված ռեյտինգային ընտրակարգը 2017-ի ընտրությունների հեղինակության ու անցկացման որակի վրա կարող է ու անխուսափելիորեն թողնելու է խիստ բացասական ազդեցություն՝ վերածվելով սովորական գզվռտոցի՝ հանուն պատգամավորական մանդատի՝ չենթարկվելով քաղաքագիտական որևիցե նորմի ու, ըստ էության, զուրկ լինելով քաղաքական ժանրին բնորոշ ամեն տեսակ կանոններից:

Եվ ահա պարզվում է՝ ընտրությունների օրը դեռ չեկած ու նույնիսկ ընտրարշավը դեռ չսկսված՝ սույն նորամուծության դառը պտուղներն արդեն իսկ հնարավոր է դարձել քաղել, ու բոլոր նրանք, ովքեր հենց այժմվանից են ցանկանում մոտավոր պատկերացում կազմել, թե, ասենք, առաջիկայում ի՞նչ է կատարվելու ողջ հանրապետության տարածքով մեկ, կարող են ձեռքի հետ, երբ ազատ ժամանակ կունենան, ուսումնասիրել Երևանի Արաբկիրի շրջանում տեղի ունեցող նախընտրական գործընթացները. այն, ինչ կատարվում է այժմ քաղաքի այդ հատվածում, ավելին, քան «գլադիատորական մարտեր» չես անվանի. իրար են ուտում:

Իսկ հիմնական գիշատչի դերում հանդես է գալիս հանրահայտ գործարար Արտակ Սարգսյանն, ով, երևում է, որոշել է այս անգամ էլ ինչ էլ լինի՝ մանդատ ստանալ: Սարգսյանն, ինչպես և ակնկալվում էր, ամենևին էլ «մերկ ձեռքերով» չէ, որ նետվում է կենցամահու պայքարի մեջ. նա իր կողքին ունի մեկին, ում պես թիմակցի մասին կարող են երազել շատերը. Հրայր Անտոնյանն է, ով,հանդիսանալով Սարգսյանի հովանավորյալն, ամբողջ բեռը վերցրել է սեփական ուսերին ու առանց միջոցների մեջ խտրականություն դնելու՝ ձեռնամուխ է եղել ՍԱՍ-ի Արտակի համար ընտրազանգված հավաքագրելու գործին: Իսկ ընտրազանգվածի հետ ամենատարբեր բնույթի շփումները կայանում են անխտիր ամենուրեք՝ լինեն դրանք կրթական հաստատություններ, թե՝ «բիսետկաներ»: Իսկ թե հատկապես ինչի մասին է խոսք գնում Անտոնյանի կողմից վարվող զրույցներում ու կազմակերպվող հանդիպումներում, ինչ խոսք, այնքան էլ դժվար չէ կռահել. խոսակցության հիմնական թեման, ըստ էության, փողն է. ասում են՝ Սարգսյանն այս անգամ ահագին առատաձեռն է լինելու ու մի լավ գրպանները դատարկելու է՝ 1 ձայնը գնահատելով 100 դոլար: Եվ հիմա, փաստորեն, կարելի է ենթադրել, որ ցուցակների ճշգրտման փուլում են՝ վստահ լինելու,որ իրենց չեն գցի ու կաշառքը տեղ կհասնի: Կարճ ասած՝ փողի թեմայով «բազարները» վստահվել են հենց Հրայր Անտոնյանին, ով էլ, սեփական կաշվից դուրս գալով, փորձում է Սարգսյանի առջև այս արևի տակ սեփական գոյությունն ամեն գնով արդարացնել:

Թե ինչ պտուղ կտա Սարգսյան-Անտոնյան անզիջում տանդեմն, իհարկե, պարզ կդառնա ընտրությունների հաջորդ օրը միայն, բայց այն, որ այս ամենով ևս մեկ անգամ հաստատվում է այն մտավախությունը, որ 2017-ի ընտրությունների անցկացման որակը որևիցե բանով չի տարբերվելու բոլոր նախորդներից հիմնականում հենց յուրատեսակ նորամուծություն հանդիսացող ռեյտինգային ընտրակարգի պատճառով, փաստ է. եթե մայրաքաղաքում է նմանօրինակ իրավիճակ, էլ ի՞նչ խոսենք մարզերում սպասվող քաղաքական բատալներից, ուր, ինչպես հայտնի է, ընդամենը մեկ օրենք է գործում՝ ջունգլիի օրենքն, ուր ուժեղը կուլ է տալիս թույլին:

Իսկ թե ի՞նչ է ասել մեզանում լինել թույլ, թերևս, գիտեն բոլորը. թույլը նա է, ով «զոռբա» չէ, թույլը նա է, ով իր քաղաքական հաղթանակը պայմանավորում է ոչ թե փող բաժանելով, այլ՝ գաղափարախոսությամբ՝ մի բան, որ, կարծես, վաղուց օտարացած է մեզանից, մի բան, որ այլևս արժեք չունի՝ ի հեճուկս բանականության բոլոր օրենքների…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 6142 անգամ
Լրահոս
21 Հուն
ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ».Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ» «Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը
Ամենադիտված