00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

«Ադրբեջանը, լինելով ֆաշիստական պետություն՝ ազնիվ է իր քաղաքականության մեջ. եբևիցե չի թաքցրել, որ ուզում է մեզ ոչնչացնել»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը փետրվարի 16-ին առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում, որտեղ կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ի դեպ՝  ըստ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, հայկական կողմը անհրաժեշտության դեպքում դիմել է պատասխան գործողությունների:

Համանախագահներն ընդունել են, որ ադրբեջանցի զինծառայողի մարմինը վերադարձնելու՝ Հայաստանի իշխանությունների վերջին որոշումն օգտակար հումանիտար քայլ էր: Համանախագահները կոչ են արել կողմերին՝ նաև պահպանել 1994-1995թ.թ. հրադադարի պայմանագրերը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն կբերի ավելի շատ տառապանքի ու կործանման և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասում է՝ նման հայտարարություններին պետք է սառնասրտորեն նայել. «Ինչ են ասել իրենք: Ասել են, որ ողջունում են ադրբեջանցի զինծառայողի մարմինը վերադարձնելու քայլը, դա մարդասիրության դրսևորում է: Իհարկե, դա այդպես է, մեզ այդ դիակը պետք չէր և մենք պետք է վերադարձնեինք ու վերադարձրել ենք»: 

Բաբայանի կարծիքով, հանդիպմանը պետք է անդրադարձ կատարվեր նաև բլոգեր Լապշինի գործին: «Եթե կողմերից մեկը դիվերսանտի դիակը վերադարձնում է, իսկ մյուս պետությունն անմեղ մարդուն, ողջ մարդուն բերում է ու փորձում դարձնել դիակ, ապա դա տարբեր մոտեցումներ է, տարբեր աշխարհընկալումներ: Լավ կլիներ, որպեսզի Լապշինի օրինակը ևս ինչ-որ ձևով արծարծվեր համանախագահների հայտարարության մեջ և ոչ միայն, եվրոպական տարբեր կառույցների և այլն: Ժողովրդավարական հանրությունը պետք է կոշտ արձագանք տար այդ ամենին»,- նշեց մեր զրուցակիցը: 

Համանախագահները նաև անդրադարձել են փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեին և նշել, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող: «Չնայած՝ համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները նման ընթացակարգը դիտում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, նրանք կրկին ընդգծում են, որ որևէ երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն»,- ասված է հայտարարության մեջ: 

Դավիթ Բաբայանը մասնակի համաձայն է համանախագաների հետ, որ հանրաքվեի արդյունքները չեն կարող ազդել Արցախի կարգավիճակի վրա: «Դա ճիշտ է, որովհետև մենք մեր կարգավիճակը որոշել ենք 1991 թվականին: Իսկ այս հանրաքվեն որևէ ձևով չի ազդում մեր իրավական կարգավիճակի վրա: Համանախագահները ճիշտ են: Միգուցե պետք է նշեին, որ կարգավիճակը վաղուց է պարզ, դա ուրիշ, ժամանակի խնդիր է, մի օր պետք է ասեն այդ մասին: Այս հանրաքվեն պետականաշինության գործընթաց է: Իսկ այն, որ համանախագահներն ընդգծում են, որ նման հանրաքվեն ներքին կյանքի կարգավորման մի ձև է, արդեն ողջունելի է»,- շեշտեց Բաբայանը: 

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանում պատերազմական քարոզչություն է իրականացվում և դրա վառ ապացույցը Լապշինի օրինակն է: «Շատ տարօրինակ է, որ Ադրբեջանը, լինելով ֆաշիստական, նացիստական պետություն՝ ազնիվ է իր քաղաքականության մեջ: Նա երբևիցե չի թաքցրել, որ ուզում է մեզ ոչնչացնել: Մենք շնորհակալ ենք նման ազնվության համար: Նրանք երբևիցե նման աննորմալ գաղափարներից չեն հրաժարվել: Հետևաբար, շատ կարևոր է, որպեսզի պետականաշինության փիլիսոփայությունը վերանայվի, բայց ըստ երևույթին, Ադրբեջանը չի ուզում դա անել: Միջազգային հանրության կողմից պետք է կոշտ արձագանք լինի, որպեսզի դա տեղի ունենա»,- իր խոսքն ավարտեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: 

Ի դեպ՝ համանախագահները ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան:

Քրիստինա Աղալարյան

դիտվել է 2125 անգամ
Լրահոս
21 Հուն
Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ)
Ամենադիտված