Քոֆի Անանը հանդիպում կունենա Սիրիայի նախագահի հետ
Средний ВостокՄԱԿ–ի և ԱՊԼ–ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանը Հուլայի վերջին դեպքերի հետ կապված Դամասկոսում հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հաղորդում է BBC Russian–ը։
Անանը դատապարտել է կիրակի Հուլա քաղաքում հարյուրից ավելի մարդկանց սպանությունը։ Նա նաև զգուշացրել է Սիրիայի կառավարությանը, որ ստիպված է վճռական գործողությունների դիմել՝ ցույց տալու իրենց շահագրգռվածությունը ճգնաժամի խաղաղ կարգավորման գործում։
Նշենք, որ Անանը Սիրիա է ժամանել երկուշաբթի օրը և բանակցություններ անցկացրել նախարարների և միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Մուդի հետ։