ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Պետդեպն իրենից պահանջել է լքել երկիրը Հրաչյա Սարգսյանն իր սեփական խա՞ղն է սկսել ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը Եվգենի Պլյուշչենկոն հոսպիտալացվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Վ. Գրուշկոի հետ Փաշինյանը որոշել է «ծաղկեցնել» նախկին նախարարի բիզնեսը Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին Հայաստան է հրավիրել Մելիքսեթ Պողոսյանը «ատամ է ցույց տալիս» Նիկոլ Փաշինյանին Աշոտ Մինասյանն ազատության մեջ կլինի, երբ լինի գրավի վճարման թուղթը․ փաստաբան Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը հրաժարական է ներկայացրել 

Ինչ եղանակով են սգո ծառայությունները միլիոններ յուրացրել

Հասարակություն

«ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում մենք հայտնաբերել ենք  դեպքեր, երբ նույն քաղաքացին ստացել է մի քանի հոգու համար նախատեսված թաղման նպաստ: Արձանագրվել է դեպք, երբ նույն անձը ներկայացրել է 300 մարդու մահվան վկայական է և ստացել նրանց հատկացվող թաղման նպաստները: Խոսքը վերաբերում է սգո ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք, ներկայացնելով մահացած անձանց մահվան վկայականները, ստացել են թաղման համար նախատեսված 200 հազարական դրամները: ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունն այս ուսումնասիրությունները կատարել է անձերի վերաբերյալ, հետևաբար՝ առկա չեն տվյալներ և վիճակագրություն, թե նման դեպքերից քանիսն են արձանագրվել մարզերում, քանիսը՝ Երևանում»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության մամլո քարտուղար Արամայիս Շահբեկյանը:

Արդյոք նման բացահայտումներից հետո չկա՞ անհրաժեշտություն նպաստների տրամադրման և, առհասարակ, սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտը կարգավորող օրենքները խստացնելու դիտարկմանն ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց, որ իրավական առումով՝ օրենքը հնարավորություն է տալիս թաղման նպաստ ստանալու իրավունքը պատվիրակել այլ անձի. «Ակնհայտ է, որ, եթե նույն անձը կարողանում է 300 մարդու թաղման նպաստ ստանալ, բնականաբար, այստեղ գործել է որոշակի օղակ: Բայց պետք է նշեմ, որ իրավաչափ է,  որ թաղման նպաստը կարող է ստանալ այն քաղաքացին, ով վկայական է ներկայացրել: Օրենքով նախատեսված է, որ այդ նպաստը ստանալու իրավունքը կարող են պատվիրակել այլ անձի: Մենք հայտնաբերել ենք նման դեպքեր և տվել համապատասխան ուսումնասիրություն, սա է մեր լիազորությունը, իսկ այն անձանցով, ովքեր կատարել են օրենքի խախտումներ, կզբաղվեն համապատասխան մարմինները: Իսկ օրենքներ խստացնելը կնշանակի ավելի բարդացնել նպաստի տրամադրման կարգը, ինչը մենք չենք ցանկանում, քանի որ մեր նպատակն է որքան հնարավոր է՝ թափանցիկ աշխատել»:

Արամայիս Շահբեկյանի փոխանցմամբ՝ իրենց ծառայությունն իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքները փոխանցվել է կառավարությանը, իսկ կառավարությունն  այն հանձնել է դատախազությանը: 

ԼՈւՐԵՐ.com հետ զրույցում Քննչական Կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ վերը նշված գործը ՀՀ Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել և քննություն է իրականացվում: Նշանակվել են ստուգումներ՝ պարզելու համար, թե սգո ծառայություններ մատուցող որ ընկերությունները՝ ինչքան հարկ չեն վճարել: Ուսումնասիրությունները կատարվում են, դրանց արդյունքներով կիրականացվեն դատավարական որոշումներ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Հիշեցնենք, որ ըստ դատախազության հաղորդագրության՝ նպաստներ ստացած անձինք տարբեր ժամանակահատվածներում հանդիսացել են միևնույն ՍՊԸ-ի աշխատակիցներ կամ առնչություն են ունեցել նշված ընկերության հետ և ընկերության տնօրենի կազմակերպմամբ ստացված գումարների դիմաց՝ ընկերությունը մատուցել է հուղարկավորման ծառայություններ:

Պարզվել է նաև, որ նշված ընկերությունը ներկայացրել է սխալ հաշվետվություններ: Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ստացվում է՝ սգո ծառայություններ մատուցող ընկերությունները յուրացրել են միլիոններ՝ չարամտորեն խուսափելուվ հարկեր վճարելուց: 

Աղավնի Սուքիասյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Պետդեպն իրենից պահանջել է լքել երկիրը Հրաչյա Սարգսյանն իր սեփական խա՞ղն է սկսելՊացիենտին մերժել են սրտի փոխպատվաստում կատարել` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բացակայության պատճառովԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը Եվգենի Պլյուշչենկոն հոսպիտալացվել էՄոսկվայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Վ. Գրուշկոի հետ Փաշինյանը որոշել է «ծաղկեցնել» նախկին նախարարի բիզնեսըՔիմ Քարդաշյանը քննադատություններից հետո հեռացրել է Instagram-ի լուսանկարը Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին Հայաստան է հրավիրել«Toninio Lamborghini» Իտալական լյուքս դասի սուրճը «Երևան մոլ»-ում բացեց իր խանութ-բարը. (տեսանյութ, լուսանկարներ) Մելիքսեթ Պողոսյանը «ատամ է ցույց տալիս» Նիկոլ ՓաշինյանինԱշոտ Մինասյանն ազատության մեջ կլինի, երբ լինի գրավի վճարման թուղթը․ փաստաբանԵրևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը հրաժարական է ներկայացրել«Առաջին հերթին սիրեք ինքներդ ձեզ». Գոհար Ավետիսյանի գրավիչ ֆոտոշարքըԱշոտ Մինասյանն ազատ կարձակվիGoogle Maps-ի օգտատերը պնդում է, որ այլմոլորակայինների տիեզերանավ է գտելՀՀ-ի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությունը Թրամփն իրեն հռչակել է ԱՄՆ հաջորդ նախագահ (տեսանյութ)Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece Հարավային Աֆրիկայում հայտնաբերել են նոր կորոնավիրուս, որը կարող է վտանգավոր լինել մարդկանց համարԳեղարքունիքի մարզում 28-ամյա պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին Քանյե Ուեսթը հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջից վերցրել է նրա մասնակցությամբ եւս մեկ ինտիմ տեսանյութ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ. Արամ ՎարդևանյանՊերուի վարչապետի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Փարիզում զրտահարությունից մահացել է հայտնի լուսանկարիչ Ռենե ՌոբերըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽ հանձնաժողովի փոխնախագահԻնչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրումԼեհաստանում ԼԳԲՏ ակտիվիստները փորձում են տրանսգենդեր կովին փրկել սպանդիցՔննչական կոմիտեի կողմից որոնվում է տեսագրությունում երեւացող անձը (տեսանյութ) Որոնումները Մատաղիսում արդյունք չեն տվելՓաշինյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին մի քանի օրով գործուղել է Նիդերլանդների Թագավորություն ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում ամփոփվել են 2021 թ. կատարված աշխատանքների արդյունքներըՓաշինյանի հնչեցրած թվերի ճիշտն ու սխալըՓաշինյանի որոշմամբ Մնացական Սաֆարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալԹուրք լրագրողի պնդմամբ՝ Հայաստանն է պատճառը, որ Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա Արմավիր գյուղական hամայնքի ղեկավարի կողմից կատարվել է վատնում. գործը դատարանում է Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստԳործարկվելու է Գնդևազ բնակավայրի շչակը Չենք մեկնաբանում դավադրության տեսությունները. Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Մոտ 70 պաշտոնյա հայտարարագրել է 100 մլն և ավելի դրամ. հանձնաժողովը ներկայացրել է հայտարարագրման տվյալները Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը. Արտակ Զաքարյան Հունվարի 28-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքն անվճար կլինի զինվորականների համարՔանիե Ուեսթն այցելել է ՊՍԺ-ի մարզաբազա, լուսանկարվել Նեյմարի հետ Կնոջը մասնատած վանաձորցին ձերբակալվել է․ մանրամասներՊարեկների կողմից բերման ենթարկվածների մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել Սպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am» ՌԴ-ն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը, այդ թվում ԼՂ-ում. Լավրով «Արմեդ» համակարգում անձնական տվյալների գաղտնիությունն ապահովված է. Առողջապահության նախարարություն «Նիկոլը իր գոյությամբ քանի կա Ալիևի համար դրական ազդակ ա հանդիսանում». Աննա Մկրտչյան
Ամենադիտված