Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից «Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունը Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար 

«Եթե տարածաշրջանում երկարատև ու լայնածավալ պատերազմ սկսվի, Սիրիան ու Իրաքը կլինեն խաղուպար»

Հարցազրույցներ

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքագետ, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: 

-Պարոն Բաբայան, վերջին շրջանում համաշխարհային տարբեր կենտրոնների ղեկավարները, ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախի հարցը բացառապես խաղաղ կարգավորում պետք է ստանա, և որ խաղաղությունը տարածաշրջանում շատ կարևոր է: Ի դեպ՝ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան այսօր հայտարարություն է արել, ըստ որի՝ հակամարտության կարգավորումը շատ երկարեց. այն ռազմական լուծում չունի, և առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմեկնեն Ադրբեջան: 

-Իհարկե, պետք է ողջունել նման մոտեցումները: Բոլորը գիտակցաբար գալիս են այն եզրակացության, որ հակամարտությունն անհրաժեշտ է խաղաղ կարգավորել: Դրա մասին միշտ էին խոսում, պարզապես՝ վերջերս Ադրբեջանն էլ ավելի ագրեսիվ ու հարձակվողական դիրքորոշում է որդեգրել ու թևակոխել է զարգացած ֆաշիստական երկրի կարգավիճակ: Դա չի կարող չմտահոգել միջազգային հանրությանն ու անտեսանելի լինել: Դրա համար՝ ավելի կարևորվում է, որպեսզի Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն լինի, քանի որ այն այնպիսի կարևոր տարածաշրջան է, որ եթե այստեղ երկարատև ու լայնածավալ պատերազմ սկսվի, Սիրիան ու Իրաքը կլինեն խաղուպար այն հետևանքների դեմ, որը կառաջանա դրանից հետո: Դրան կամա թե ակամա` մասնակից կլինեն գրեթե բոլոր երկրները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը և այլն: Եվ մարդասիրական ձգտումներից, շահերից ելնելով` բոլորի համար կարևոր է, որ այստեղ խաղաղություն լինի: 

-Այսինքն, Ալիևին հասկացրել են, որ չպե՞տք է դիմի պրովոկացիոն քայլերի: 

-Տեսեք: Պատկերացրեք՝ սկսվում է լայնածավալ պատերազմ: Ադրբեջանը բազմազգ պետություն է: Այնտեղ սահմանին ապրում են 600 հազար թալիշ, 2,5 մլն թալիշ էլ ապրում է Իրանում: Թալիշները երկու անգամ անկախություն են հռչակել՝ 1919 և 1993 թվականին, երբ Ադրբեջանը պարտվել է: Այս իրավիճակում՝ չի բացառվում, որ թալիշները կարող են բարձրաձայնել, որ չեն ցանկանա մասնակից լինել այդ պատերազմին: Իսկ դա կնշանակի, որ կսկսվեն բռնաճնշումները: Իրանի թալիշները 100 տոկոս գնալու են փրկելու իրենց եղբայրներին, նույնը կանեն մյուս փոքրամասնությունները: Կամա թե ակամա՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը սատարելու են Ադրբեջանին: Այս իրավիճակում Վրաստանում կարող են սկսվել հայ-ադրբեջանական բախումներ: Այսինքն՝ ամբողջ տարածաշրջանը պայթելու է: Սա կարող է բերել ոչ թե երրորդ աշխարհամարտի, այլ գլոբալ պայթյունի, որը չի շրջանցելու որևէ պետության: Իսկ ինչի՞ համար: Միայն նրա համար, որ Ալիևը փորձում է իր կլանի լեգիտիմությունը պահպանել ու իշխանությունը զավթել: Եթե, ասենք, նա Արցախը գրավի, կունենա պատմական լեգիտիմություն և իր որդիները կարող են 1000 տարի կառավարել: Դրա համար աշխարհը մտնի պատերազմի մե՞ջ: Դա ծիծաղելի է ու թույլ չեն տալու: Սրա հետ մեկտեղ՝ կարևորագույն գործոն է հայոց բանակի առկայությունը: 

-Ներքաղաքական այս վերադասավորումներից հետո հնարավոր համարո՞ւմ եք, որ Երևանին պարտադրեն Արցախի հարցում զիջումների գնալ՝ ինչ-որ միջանկյալ կարգավիճակի դիմաց, և այդպիսով հարցը սառեցնել: 

-Պարտադրանք չի կարող լինել: Ինչի՞ համար պարտադրեն: Եթե խոսում ենք միջանկյալ կարգավիճակի կամ նման գաղափարների մասին, ապա ինչ տարբերություն ներկա վիճակը թե նորը, որն ավելի պայթյունավտանգ կարող է լինել: Հակամարտությունը պետք է կարգավորվի համապարփակ ձևով: Եթե այդպես չէ, ապա որևէ տարբերություն չկա ներկա վիճակի կամ ինչ-որ նոր վիճակի միջև: Չի կարող լինել միակողմանի զիջում: Բացի դրանից, Ադրբեջանը որևէ ձևով, որևէ լուծման պատրաստ չէ, որևէ կառուցողական քայլի այդ պետությունը պատրաստ չէ: Ընդհակառակը, ֆաշիզմ, ֆաշիզմ... Այս պետության հետ ինչպես կարելի է գնալ որևէ համաձայնության, որը նա հարյուր տոկոս չի պահպանելու: Նա անգամ իր սեփական օրենքներն է խախտում, երբ առաջին փոխնախագահ է դառնում նախագահի կինը: Օրենքով դա արգելված է: բայց Ադրբեջանը դրա վրա թքած ունի: Եվ մենք պետք է զոհ դառնանք ինչ-որ շիզոֆրենիկ ռեժիմի՞ն: Դրա համար՝ երբ խոսում են ստատուս-քվոյի փոփոխության մասին, դա առաջին հերթին պետք է փոխել Բաքվի իշխանությունների ուղեղներում: Եթե նրանք ասում են՝ Արցախը չի լինելու անկախ, դա մեր հողերն են, մեր հողերի մի մասը նվիրել ենք Երևանին և այլն, ապա՝ դա արդեն անառողջ մոտեցումներ են, որոնք չեն կարող ազդեցություն չունենալ կարգավորման վրա: Չկա այդ փոփոխությունն իրենց տեսանկյունում, հետևաբար, չկա փոխվստահության մթնոլորտ: 

-Հետևաբար, ինչպե՞ս կարող է խոսք լինել խաղաղ կարգավորման մասին: 

-Խաղաղ կարգավորումը հետևյալն է՝ պետք է պահպանել կայություն և խաղաղություն: Եթե չկա կարգավորում, իսկ կարգավորում՝ տեսանելի ապագայում, շատ դժվար է ակնկալել, ապա պետք է պահպանել կայունությունը: Սա է հրամայականը՝ Ադրբեջանն ուզում է, թե՝ ոչ: Եթե նա արկածախնդրության է դիմում, ապա իրավիճակն  արդեն փոխվում է և կարգավորումը կլինի այնքանով, ինչքանով զորքը կկարողանա առաջ գնալ կամ իր վրա դրած պարտականությունները կատարել: 

-Այս օրերին սահմանին ի՞նչ իրավիճակ է: Թալիշում վերակառուցման աշխատանքներն ընթացքի մե՞ջ են: 

-Վերջին մի քանի օրերին սահմանին համեմատաբար ավելի կայուն է եղել, կրակոցները քիչ են եղել: Բայց ամեն պահի խախտում են հրադադարը, կրակում են: Թալիշում էլ աշխատանքները շարունակվում են: 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆ
Ամենադիտված