«90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից 

Ինքնասպան եղած 41-ամյա կնոջ ողջ ունեցվածքը գրավադրված է եղել. նոր մանրամասներ՝ աղմկահարույց գործից

Հասարակություն

Մարտի 7-ին Արաբկիրի շենքերից մեկի 4-րդ հարկից ցած նետվելով ինքնասպանություն է գործել ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դուստրը՝ Վարդուհի Սարոյանը:

«Վարդուհին այն կինը չէր, որ դիմեր ինքնասպանության: Բավականին բարձր մակարդակի, կիրթ և ադեկվատ անձնավորություն էր նա: Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ ես կարող եմ փաստել միայն, որ Վարդուհի Սարոյանը  պայքարող և ստեղծող տեսակ էր, ուներ բարձր մարդկային արժեքներ: Պարզապես, երբ հասկացավ, որ իրեն խաբել են,  որոշեց ինքնասպան լինել»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը:  

Վերջինիս փոխանցմամբ՝  Վարդուհի Սարոյանին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդուն՝ Տիգրան Տեր-Պետրոսյանին ծանոթացրել է Վարդուհու քրոջ ամուսինն, ով եղել է Տիգրանի ընկերը. «Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդուն Վարդուհին չի ճանաչել, նրանց ծանոթացրել է Վարդուհու քրոջ ամուսինն, ով եղել է Տիգրան Տեր-Պետրոսյանի ընկերը: Երկու ընկերներով որոշել են Վարդուհուն  համոզել, նրա ունեցվածքը գրավ դնել, գումար վերցնել և բիզնես սկսել՝ բնականաբար, խոստում տալով որոշակի տոկոսներ և բաժին հատկացնել նաև Վարդուհուն»:

 Հասմիկ Մարտիրոսյանի խոսքով՝ գործի հետագա քննությամբ, սակայն, պարզվել է, որ Վարդուհու տված լիազորագրով՝ գրավադրվել է նրա ունեցվածքը. «Ինքնասպան եղած կնոջ ունեցվածքը գրավադրել են  Տիգրան Տեր-Պետրոսյանին պատկանող ՍՊԸ-ի անունով: Պարզվել է, սակայն, որ այս ՍՊԸ-ի անունից բանկում արդեն եղել են գրավադրված գույքեր: Հարկային պարտավորությունների չկատարման համար պետք է ևս մեկ գույք գրավադրվեր, կամ ՍՊԸ-ն կզրկվեր գրավադրված 5 անուն գույքից: Ուստի,  խաբելով Վարդուհուն, բիզնես սկսելու խոստումով, Տիգրան Տեր-Պետրոսյանի հորդորով համոզել են Վարդուհի Սարոյանին՝ տալ լիազորագիր՝ գույքը գրավադրելու համար»:

Փաստաբանի խոսքով՝ կենդանության օրոք Վարդուհի Սարոյանը մի քանի անգամ փորձել է հեռախոսային կապի դուրս գալ Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ, սակայն հեռախոսազանգերին մշտապես պատասխանել է Տիգրանի կինը՝ Մառլենա Տեր-Պետրոսյանը՝ անընդհատ շեշտելով, որ այդ հարցրերը Տիգրանը կլուծի այսօր, վաղը և այդպես շարունակ: 

Արդյո՞ք նախաքննական մարմինն օբյեկտիվ է գործի քննության ընթացքում, հարցին՝ փաստաբանը պատասխանեց. «Այն, որ Տիգրան Տեր-Պետրոսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին է, դեռ  որևէ ազդեցություն չի ունեցել գործի արդար քննության վրա: Ըստ իս, այո՛, օբյեկտիվ է ընթանում գործի քննությունը: Բայց պետք է հավելեմ նաև, որ ամեն ինչ վերջում կերևա. եթե այդ արյունը մնա գետնի վրա,  կփաստենք, որ օբյեկտիվ քննություն չտարվեց, իսկ եթե մեղավորները պատժվեն, կարձանագրենք, որ տարվեց արդար քննություն»: 

Նշենք, որ Տիգրան Տեր-Պետրոսյանի ընկերը Տ. Տեր-Մարգարյանն է, ով ինքնասպանություն գործած Վարդուհի Սարոյանի քրոջ ամուսինն է՝ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, իսկ Տիգրան Տեր-Պետրոսյանը գտնվում է հետախուզման մեջ: 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ
Ամենադիտված