Մխիթարյանի ու Հումելսի կատակը
SportՄյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Մատս Հումելսը կատակել է նախկին թիմակիցի՝ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի փետրվար ամսվա լավագույն գոլի հեղինակ ճանաչվելու առթիվ և թվիթերյան իր էջում գրել է.
«Կարծես արդեն 8-րդ անգամ է, որ տանում ես այս մրցանակը: Նրանք ընդհանրապես այլ հավակնորդներ ընգրկո՞ւմ են, թե՞ դու ես որոշում, թե որ գոլը պետք է հաղթի»:
Մխիթարյանը պատասխանել է.
«Սա ֆուտբոլ է: Այստեղ միշտ էլ մրցակցություն կա, Մատս: Բայց մի փոքր #MickiMagic-ը միշտ էլ օգնում է... Շնորհակալ եմ, ընկերս»: