00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

Պրոֆեսիոնալիզմ ու հետևողականություն. Հայաստանի հաջողության բանաձևը

Մինչ ալիևյան վարչակարգը փորձում է ինքնահաստատվել՝ արյունարբու վարքագիծ ցուցաբերելով և կամ այլևայլ ճամարտակություններ անելով՝ անհաջողություններն Ադրբեջանին մեկը մյուսի հետևից հետապնդում են:

Մասնավորապես՝ պարզվում է՝ այս անգամ էլ ադրբեջանցիները խայտառակ պարտություն են կրել Եվրոպական դատարանում և այդ ամենը՝ բացառապես՝ շնորհիվ հայկական կողմի ջանքերի՝ մինչև վերջ հետամուտ լինելու Հայստանի ու Արցախի շահերին՝ միջազգային այս բարձր ատյանում: Այսպես՝ մերոնց հաջողվել է հասնել այն բանին, որ առաջին անգամ Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը ներգրավվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ընթացքող աշխատանքներին, ինչը, պետք է նկատել՝ լուրջ հաջողություն է Հայաստանի համար և մեծ հարված՝ Ադրբեջանին, որի հակահայկական գործողությունները, փաստորեն, որևիցե արդյունք չեն տվել, ու Արցախի ձայնը լռեցնել չի հաջողվել:

Նշենք, որ Եվրոպական դատարանը քննության էր առել երկու գործ՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի», ու եթե առաջինի դեպքում նախարարների կոմիտեի քարտուղարության նախագծում ընդամենը ֆիքսվում էր, որ կոչ են անում ՀՀ կառավարությանը՝ շարունակել քննարկումները քարտուղարության հետ հարցի լուծման կապակցությամբ՝ առանց որևէ ժամկետ նշելու, ապա երկրորդի պարագայում հստակ պարտավորություն է դրվել Ադրբեջանի վրա և մինչև հունիս ամիս ժամկետ տրվել՝ ներկայացնելու գործողությունների ծրագիր. Ադրբեջանը պետք է ներկայացնի գործողությունների ծրագիր, թե ինչպես է պատրաստվում վերականգնել մեր փախստականների խախտված իրավունքները:

Անհերքելի է այն իրողությունը, որ նմանատիպ հաջողություններն ամենևին էլ որևէ մեկի կողմից նվեր չեն տրվում Հայաստանին, ու այս ամենի հետևում նախևառաջ պետք է հայկական կողմի փայլուն աշխատանքը նշմարել: Եվ, այս իմաստով՝ հատկապես կարևոր է ընդգծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի ներդրած ջանքերը, որոնց շնորհիվ է նաև, որ հնարավոր է դարձել նման հայանպաստ որոշում կորզել Եվրոպական դատարանից. սա, թերևս, իսկական պրոֆեսիոնալիզմի դրսևորում պետք է համարել:

Այն, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ու իրավական երանգներ, Հայաստանին մշտապես պարտավորեցնում է ադեկվատ արձագանքել Բաքվի կողմից իրակնացվող ամեն մի սադրանքի՝ նաև միջազգային հարթակներում: Այս խնդիրը, թերևս, նույնքան կարևոր պետք է համարել, որքան ռազմի դաշտում մեր ձեռքբերումները: Հետևաբար, նմանատիպ բարձր մակարդակում հստակ հաղթանակն Ադրբեջանի նկատմամբ՝ ոչ միայն առանձին անհատների ձեռքբերումն է, այլև պետության, քանի որ հենց նմանօրինակ երևույթներն են, որ համաշխարհային հանրության աչքում բարձրացնում են մեր երկրի վարկանիշը, նրան հզորություն հաղորդում ու փաստում՝ Հայաստանի Հանրապետությունը ռեալ ուժ է ու չի կարող գտնվել մեկն, ով ի վիճակի կլինի հանիրավի «ձեռնոց նետել» հայկական պետությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներն աներկբայորեն այս մասին են վկայում:

Սովորաբար, ընդունված է կարծել, թե մենք, ի տարբերություն թշնամու, մեզ այնքան էլ ակտիվորեն չենք դրսևորում միջազգային ատյաններում, իբր՝ Հայաստանը պասիվ է: Միգուցե որոշ դեպքերում հենց այդպես էլ կա, բայց այն, ինչի մասին վերևում խոսք գնաց, մեկ բանի մասին է վկայում՝ եթե խնդրով զբաղվողները բարձր պրոֆեսիոնալներ են ու սեփական գործի գիտակներ, ապա անհնարին ոչինչ չի կարող լինել. պրոֆեսիոնալիզմ ու հետևողականություն՝ ահա Հայաստանի հաջողության բանաձևը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 1064 անգամ
Լրահոս
21 Հուն
Էջմիածնում որոշ մարդիկ վենդետաին փորձում իրականացնել. «Հրապարակ»ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ».Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ» «Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան
Ամենադիտված