Chemistry Cup 2017. Դանիելյանը կպայքարի ոսկե մեդալի համար
SportԳերմանիայի Հալե քաղաքում ընթացող Chemistry Cup 2017 միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ 69 կգ քաշային Գոռ Երիցյանն ու 81 կգ քաշային Վազգեն Շահվերդյանը քառորդ եզրափակչում պարտություն են կրել, իսկ 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանն իր մեկնարկային մենամարտում հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ:
Հովհաննեսը վաղը ոսկե մեդալի համար կմրցի Էկվադորի ներկայացուցչի հետ. վերջինս Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:
Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: