Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում 

Երևան-Մոսկվա-Բրյուսել. անհաղթահարելի տանդեմ` ընդդեմ Ալիևի

Վերլուծական

Մարտի 21-ին մի չափազանց ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել. Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը: Սա, թերևս, պետք է համարել նախագահ Սարգսյանի` վերջերս Եվրոպա կատարած այցի տրամաբանական հետևանք, որի ընթացքում ՀՀ նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հայտարարել էին ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին:

Ընդհանրապես, պետք է նկատել, որ վերջին շրջանում չափազանց հետաքրքրական զարգացումներ են ընթանում Հայաստանի շուրջ հատկապես արտաքին ճակատում. ակնհայտ է, որ 2017թ-ի գարունը ոչ մի ընդհանուր բան չունի 2016թ-ի գարնան հետ, երբ մեր երկիրը հայտնվել էր փաստացի չափազանց անցանկալի վիճակում: Այժմ աշխարհաքաղաքական ուժային կենտոններից կարևորագույնները չափազանց բարեկամաբար են տրամադրված Երևանի նկատմամբ՝ փորձելով այստեղ ոչ թե հակադրվել միմյանց, այլ համադրել ընդհանուր շահերը:

Իրականում հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, հարկավոր է մի քանի կարևորագույն ֆակտորներ հաշվի առնել: Նախ՝ ամենակարևորն այն է, որ աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակը ոչ միայն Անդրկովկասում, այլև գլոբալ իմաստով շատ ավելի կանխատեսելի է այժմ, քան՝ նախկինում էր: Ճիշտ է՝ դեռևս աշխարհի առաջատար երկրները հեռու են միմյանց միջև լիակատար ներդաշնակության հաստատումից, սակայն, փաստ է, որ Արևմուտքն այլևս ակնհայտ հակառուսական քաղաքականություն չի վարում: Այլ կերպ ասած, եթե նախկինում Արևմուտքն անում էր ամեն ինչ՝ Ռուսաստանի ազդեցությունը լիակատարորեն ի չիք դարձնելու այդ երկրի համար ավանդական ազդեցության գոտի համարվող տարածաշրջաններում և, մասնավորապես, Կովկասում, ապա այժմ կարծես Արևմուտքը համակերպվել է այն մտքի հետ, որ Մոսկվային այս տարածաշրջանից վտարելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է:

Սա կարող է նշանակել մեկ բան. եթե նախկինում Մոսկվան, որ ենթարկվում էր արտաքին ճնշումների, կարիք ուներ ղարաբաղյան խաղաքարտի ու փորձում էր ամեն գնով բոլորին ապացուցել, որ հենց ինքն է այստեղ իրավիճակի տերն, ապա հիմա ,երբ աշխարհն այլևս համոզվեց դրանում, Պուտինը նման խնդիր չունի. նրա գերիշխանությունն Անդրկովկասում ու ամուր ներկայությունը Մերձավոր Արևելքում ընդունում են բոլորը, բայց հատկապես Դոնալդ Թրամփը՝ աշխարհի թիվ մեկ գերտերության նախագահը:

Ու քանի որ ամեն բան հենց այնպես է, ինչպես նկարագրվեց, հետևաբար՝ Մոսկվային Անդրկովկասում խաղաղություն է հարկավոր, ինչը զրոյացնում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը Կրեմլի համար՝ վերածելով Բաքվին էներգակիրների համաշխարհային շուկայում Մոսկվայի համար սովորական մրցակցի: Ընդհանրապես, պետք է ասել, որ Ադրբեջանը ՌԴ համար մի տեսակ կատաղած շան պես է ընկալվում, որին հարկ եղած դեպքում կարելի է և գրգռել: Հիմա, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է, ու այդ կատաղած շունը պետք է իր գլուխը մի կերպ խցկի սեփական ոտքերի արանքն ու ավելորդ շարժումներ չանի: Իսկ թե ինչ կարող է պատահել այդ գրողի տարած շան հետ, եթե վերջինս փորձի ինքնագլխություն դրսևորել ու կծմծել, ցույց է տալիս հատկապես ռուս քաղաքական և հասարակական գործիչ, գործարար Գերման Ստերլիգովի վերջին հայտարարությունը, թե Արցախը պատմական Հայաստանի մի մասն է, իսկ Ադրբեջանն էլ մի երկիր է, որն ընդամենը 100 տարի առաջ առհասարակ գոյություն չուներ: Թե ինչ է սա նշանակում, Բաքվում, բնականաբար, շատ լավ ընկալել են ու բացատրական բառարանների կարիք հաստատ չեն զգում:

Ինչ վերաբերում է Հայաստան-Արևմուտք կապերի որոշակի խորացմանն ու այն հարցին, թե ինչով է պայմանավորված Մոսկվայի հանգիստ վերաբերմունքը Հայաստանի ու Եվրոպայի հարաբերություններում տեղի ունեցող դրական տեղաշարժերրի հանդեպ, ապա այստեղ ամեն բան պարզ է. Մոսկվան համոզված է, որ հայ-եվրոպական հարաբերությունները չեն կարող իր դեմ ուղղված լինել, ու այդ հարաբերությունները կզարգանան այնքան, քանի դեռ չեն հակասել ՌԴ շահերին: Իսկ Արևմուտքն էլ, իր հերթին, ստեղծված իրավիճակում բնավ դեմ չէ առիթից օգտվելուն ու փորձելուն երկխոսություն ծավալել Երևանի հետ. նախ դա հավելյալ զսպիչ գործոն կդառնա Բաքվի դեմ կիրառվող՝ կանխելու հավանական ագրեսիան, որին Արևմուտքը ևս խիստ դեմ է, երկրորդ՝ Արևմուտքին կհաջողվի գոնե ինչ-որ բան այստեղ պահպանել, վառ պահել հայ-եվրոպական հարաբերությունների ճրագը:

Սերժ Սարգսյանի վերջին այցերը Եվրոպա ու Մոսկվա անասելի բեղուն են ստացվել: Նախագահին հաջողվել է փաստարկված կերպով բոլորին համոզել, որ տարածաշրջանում որևէ մեկի շահերից չի կարող բխել նոր պատերազմի հրահրումը և որ չարժե ընդամենը Ալիևի «սրտին յուղ քսելու» համար հարցականի տակ դնել ողջ Անդրկովկասի ապագան. այս փայլուն միտքը, պետք է նկատել, համապատասխան կենտրոններում շատ լավ է ընկալվել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներում«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավորՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
Ամենադիտված