Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia Start of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network report EU mission presented situation in Gegharkunik to French delegation 

Հայաստանի նոր՝ դե-ֆակտո իշխանությունը եթե վերանայումներ չկատարի, կտապալվի թե՛ ինքը, թե՛ երկիրը վերջնականապես կկործանի. Արման Մելիքյան

Political

ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը: 

-Պարոն Մելիքյան, նախ կխնդրեի՝ Ձեր գնահատականը հնչեցնեիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Սպասելի՞ էր նման արդյունքը։

-Այդ արդյունքը և՛ սպասելի էր, և՛ կանխատեսված՝ դեռ չորս տարի առաջ: Բանն այն է, որ հասարակական-քաղաքական գործընթացները միանգամայն որոշակի օրինաչափությունների հիման վրա են զարգանում և այդ օրինաչափությունների ու կոնկրետ քաղաքական միջավայրի իմացությունը թույլ է տալիս ճշգրիտ կանխատեսումներ անել: 2013 փետրվարի 10-ին ես հրապարակեցի «Մեր ընտրություններին հաջորդելիք հետոն» հոդվածը, որում ՀՀ-ում ծավալվող ներքաղաքական գործընթացների ապագայի վերաբերյալ գրվածը ապրիլի 2-ին իրականություն դարձավ: Հայաստանում ուղղորդված կերպով ձևավորվում է մի նոր քաղաքական իրողություն, որի հիմնական բնութագրիչը կառավարող վերնախավի կողմից կառուցվածքային տեսանկյունից տեսականորեն գործունակ իշխանական բուրգի ձևաչափի հաստատումն է... 

-Այս ընտրությունները ի՞նչ կփոխեն Հայաստանում՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքականության իմաստով։

-Չօգտագործենք «ընտրություններ» եզրույթը: Մեր կառավարող վերնախավը դեռ այնչափ չի աճել, որպեսզի ունակ լինի սեփական վերարտադրությունը մրցակցային, ազատ և թափանցիկ ընտրական գործընթացի միջոցով ապահովել: Ներքաղաքական տեսանկյունից՝ կարող ենք ասել, որ իշխանական լծակները հետայսու պատկանելու են նաև երկրի ֆինանսա-տնտեսական ներուժն ու լծակները յուրացրած երեք քաղաքական ուժերին, ինչը բնական ընթացք է և բնորոշ է աշխարհի պետությունների գերակշիռ մասին: Այսինքն, կարող ենք ասել, որ Հայաստանում տեղի ունեցավ փողի և իշխանության վերջնական սերտաճում ու եթե այդ երկուսը կարողանան նաև ազգային իրական մտավոր-մասնագիտական ներուժը դարձնել պետական կառավարման համակարգի երրորդ հենասյունը, ապա հնարավոր կլինի խոսել կայացած և միջազգային հարաբերությունների համատեքստում միանգամայն գործունակ հայկական պետության մասին: Առայժմ, սակայն, գործող իշխանության վարքագծում այդ երրորդ հիմնատարրի բացառիկ անհրաժեշտության համարժեք ընկալումն ապացուցող մղումները չեն նշմարվում, ինչն առաջին հերթին բացասաբար է դրսևորվելու երկրի արտաքին քաղաքականության ոլորտում:

-Գալով Արցախի թեմային. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե արցախյան հակամարտության կարգավորումը կախված է երկու կողմերի՝ ՀՀ-Ադրբեջան, փոխզիջումային որոշումներ կայացնելու պատրաստակամությունից։ Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը՝ Ձեր կարծիքով։

-Կարծում եմ, որ պարոն Լավրովը դեռևս ակնարկում է «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևի վրա հիմնված կարգավորման՝ մեզ համար բացարձակապես անընդունելի տարբերակը: Այդ տարբերակն անընդունելի է հատկապես այն պատճառով, որ տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու փոխարեն, հաստատելու է մեզ համար աշխարհաքաղաքական ու ռազմական տեսանկյունից խիստ անբարենպաստ նոր ստատուս-քվոյի իրավիճակ, որի ճակատագիրը կախված կլինի նաև ոչ թե մեր սեփական կամքից, այլ օտար զինուժի քմահաճույքներից:

-Ըստ Ձեզ՝ արդյո՞ք նախ հարկավոր չէ Արցախը վերադարձնել բանակցային սեղան, ապա նոր՝ խոսել փոխզիջումային որոշումների մասին։ Դա հնարավոր համարո՞ւմ եք մոտ ապագայում։

-Նախ, հարկավոր է փոխել հայկական կողմերի բանակցային փիլիսոփայությունն ու փաստարկային բազան ու միայն դրանից հետո որոշել, թե պաշտոնական Ստեփանակերտի առանձին քաղաքական դերակատարումն ինչպիսին պետք է լինի: Ներկայիս բանակցային օրակարգի պահպանման պարագայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչները գործընթացի մասնակից կարող են դարձվել միայն նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում կիսաինքնավար վարչական միավոր դառնալու վերաբերյալ իրենց համաձայնությունը հավաստելու համար:

-Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ի՞նչ ազդեցություն կունենան արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։

-Ստիպված եմ արձանագրել, որ առաջիկայում ՀՀ գործող իշխանությունը ներկայացված է լինելու հողատու քաղաքական ուժ հանդիսացող ՀՀԿ-ով, ինչը վտանգավոր է: Լավ է այն, որ, իմ համոզմամբ, այդ ուժն այս անգամ էլ հիմնովին տապալեց ընտրական գործընթացը, դիմեց տարաբնույթ խարդախությունների և չկարողացավ իր համար անչափ ցանկալի լեգիտիմությունը ձեռք բերել: Իսկ դա նշանակում է, որ իր կողմից ընդունված բոլոր որոշումները կարող են ապօրինի ու հակապետական որակվել և ժողովրդի օրինական դիմադրությանն արժանանալ: Այս պահի դրությամբ ևս, ինչպես դա նաև մինչ այժմ է եղել՝ իշխանությունն, իրավական տեսանկյունից, կարելի է նեղ բյուրոկրատական խմբավորման կողմից բռնազավթված համարել: Կեղծված ընտրությունների գինը գործող իշխանության համար միշտ էլ սա է լինելու:

-Ի՞նչ եք կարծում, պաշտոնական Երևանի դիրքորոշումը կփոխվի՞ ԱԺ ընտրություններից հետո. կկարծրանա՞, թե՞ ավելի զիջողական կդառնա։

-Դա կախված է լինելու ոչ միայն կոնկրետ երևանյան իշխանական թիմի, այլև հայաստանյան ու արցախյան այլ քաղաքական դերակատարների և, առհասարակ, հայ հանրության պահվածքից: Այս առումով՝ շատ կարևոր են լինելու նաև տարածաշրջանում հատուկ շահեր և ազդեցության տարաբնույթ լծակներ ունեցող շահագրգիռ օտար պետությունների քաղաքական մոտեցումներն ու պահանջները: Մի բան հաստատ է՝ Հայաստանի նոր՝ դե-ֆակտո իշխանությունը երկրի անվտանգությունն ու զարգացման հեռանկարներն ապահովելու համար պետք է լրջագույն վերանայումներ կատարի սեփական քաղաքական մտածողության ողջ տիրույթում: Հակառակ պարագայում՝ թե՛ ինքը կտապալվի, թե՛ երկիրը վերջնականապես կկործանի:

-Ըստ Ձեզ, ընտրությունների արդյունքները համապատասխանո՞ւմ են հանրության շրջանում իշխող տրամադրություններին։

-Նորից կրկնեմ՝ եղածն ընտրություն համարել չեմ կարող: Եթե անգամ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր իր պաշտոնական կայքի միջոցով միտումնավոր կերպով համառորեն միջազգային դիտորդներին ու ՀՀ քաղաքացիներին հասցեագրված ապատեղեկատվություն հրամցնում ու չցանկացավ այն հեռացնել անգամ իրեն հրապարակավ ուղղված հորդորներից հետո, ապա պարզ է, որ խնդիր է դրված եղել՝ ամեն գնով ապահովելու ՀՀԿ-ի այս ամոթալի «ջախջախիչ» հաղթանակը: Ապահովեցին, բայց կրկին հայտնվեցին լեգիտիմությունից զուրկ վիճակում: Իսկ հանրության մասով՝ մի բան գիտեմ հաստատ՝ մարդիկ Հայաստանի գործող իշխանություններին ատում են:

-Ի՞նչ եք կարծում, ԱԺ ընտրություններին կհաջորդե՞ն հետընտրական պրոցեսներ, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս դա կանդրադառնա խնդրի կարգավորման վրա։

-Այս պահին ժողովրդական բողոքների ալիք՝ դժվար թե բարձրանա. չկա ասպարեզում այն քաղաքական ուժը, որն ի զորու կլինի մարդկանց փողոց հանել և բռնի իշխանափոխություն իրականացնել: Այդուհանդերձ, մի քանի ամիս անց՝ այդ համազգային ընդվզման հեղեղը կարող է հորդալ ու եթե այդպես լինի՝ դրա հետևանքները շատ ծանր կնստեն բոլորիս վրա:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Nature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign AffairsFormer Senegalese PM concedes defeat to opposition candidate day after presidential voteHamas chief, Iran FM meet in Tehran
Most Popular