00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռոնալդուի ընտանիքը հետևում է իր խաղին (տեսանյութ)«Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ է ձեռք բերելՋոկովիչը հաջորդ փուլում է«Ռեալ»-ի` վերջին 6 տարվա անհաջող արդյունքը Աստղեր, որոնք սիրում են ընդգծել մերկությունը․ նրանց շարքերում է նաև հայ դերասանուհին (լուսանկարներ) 18+Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը Արփինե Հովհաննիսյանը ևս միացաց #10yearchallenge-ին (լուսանկար)Ինչու դիետաներն ամեն դեպքում «չեն աշխատում»Ճանապարհային «կանաչ» նշաններ` Երևանում Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում մի քանի տոննա ծխախոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Փոխզիջումների մասին խոսում են միայն Երևանում, արտաբերեք այդ բառը Բաքվում և ձեզ կբզկտեն. Հայկ Մարտիրոսյան

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է ԱՄՆ–ում բնակվող քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

-Պարո՛ն Մարտիրոսյան, նախ կխնդրեի՝ Ձեր գնահատականը տալ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Սպասելի՞ էր Ձեզ համար նման արդյունքը։

-Հերթական կեղծված ընտրություններն էին. առավել կատարելագործված և առավել վտանգավոր, որովհետև հիմնական կեղծիքները մինչև քվեատուփին մոտենալն էին տեղի ունեցել և ամենաճակատագրական, որովհետև այս ընտրությունների արդյունքները կարող են հանգեցնել հայրենիքի կորստյանը:

-Այս ընտրությունները ի՞նչ կփոխեն Հայաստանում՝ թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքական իմաստով։

-Արտաքինով՝ ոչինչ: Հայաստանում Ազգային ժողովը երբեք արտաքին քաղաքականության մեջ որևէ դերակատարում, բացի պաշտոնական, արարողակարգային գործունեությունից՝ չի իրականացրել: Ներքինում՝ կլինեն փոփոխություններ: Եվ դա այն է, որ սա կլինի անվերապահորեն կառավարվող խորհրդարան: Գոնե՝ սկզբնական շրջանում:

-Գալով Արցախի թեմային. այս օրերին բազմաթիվ հայտարարություններ են հնչում, թե արցախյան հակամարտության կարգավորումը կախված է երկու կողմերի՝ ՀՀ-Ադրբեջան, փոխզիջումային որոշումներ կայացնելու պատրաստակամությունից։ Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը՝ Ձեր կարծիքով։

-Անհեթեթություն է: Նաև՝ նենգ խաբեություն: Միջազգային տգետ և այս տարածաշրջանով զբաղվող, բայց այս տարածաշրջանից ոչինչ չհասկացող արևմտյան կամ ոչ արևմտյան օտար և հայրենի դիվանագետների ստանդարտ, անգիր արած արտահայտություններին հավատալով՝ ոչ մի տեղ չենք հասնի: Արցախի հարցը, ցավոք, կարգավորում չունի: Այն կարող է «կարգավորվել» միայն երկու պարագայում. եթե Հայաստանը պարտվի և առհավետ վերանա քարտեզից որպես հայկական պետություն, և եթե Ադրբեջանը պարտվի և տրոհվի՝ մի քանի տասնամյակով կորցնելով հայկական հողերին հավակնելու կարողությունը: Ադրբեջանն այլևս հետաքրքված չէ միայն Արցախով: Այն ամբողջ Հայաստանն է ուզում. նախ՝ ազատագրված տարածքներ, ապա՝ նախկին ԼՂԻՄ, ապա՝ Զանգեզուր և այնուհետև՝ իհարկե, այսպես կոչված և կեղծ՝ «Էրիվանի խանությունը»: Այս հերթականությամբ, կամ՝ ինչպես որ հաջողվի: Քանի դեռ Հայաստանում հեքիաթներով են սնվում՝ իբրև թե հնարավոր է կարգավորում, կամ խաղաղություն մի էթնիկ տարրի հետ, որ դարեր շարունակ ոչնչացրել է հայերին և աստիճանաբար գրավել նրա հայրենիքը, Հայաստանը մնալու է կործանման եզրին: Իսկ «փոխզիջումների» մասին խոսում են միայն Երևանում: Արտաբերեք այդ բառը Բաքվում, և ձեզ կբզկտեն: Իրենց անսասան պատկերացմամբ՝ զիջել պարտավոր է միայն Հայաստանը: Եվ հետո՝ լավ մտածենք. ի՞նչ ունեն զիջելու հայերը: Ինչ կարելի էր և չէր կարելի զիջել՝ հայերը զիջել են: Մնացել է մի քանի թիզ հող՝ ներառյալ այն «ռազմավարական նշանակություն չունեցող», իսկ երբեմն էլ՝ որպես «անվտանգության գոտի» ծառայող ազատագրված տարածքները, որ ըստ Ազգերի լիգայի որոշման՝ Հայաստանի Հանրապետության մաս են, բայց որոնք իննսունականների սկզբներին Հայաստանում տգիտորեն գրավված սկսեցին համարել: Դրանք դեպի Երևան տանող դարպասներն են, այդ մասին հարյուրավոր անգամներ ենք խոսել: Փոխզիջումների հնարավորության մասին չմեռնող սուտն արդեն սրտխառնոց է առաջացնում:

-Ըստ Ձեզ՝ արդյոք չպե՞տք է նախ Արցախը վերադարձնել բանակցային սեղան, ապա նոր՝ խոսել փոխզիջումային որոշումների մասին։ Դա հնարավոր համարո՞ւմ եք մոտ ապագայում։

-Ո՛չ: Ժամանակին մեծ սխալ գործվեց՝ Արցախին զրկելով բանակցային կողմ լինելուց: Սակայն հիմա դրա անհրաժեշտությունն անգամ անցել է: Արցախը փաստացի Հայաստանի մաս է: Հայաստանը պետք է իր սեփական մոտեցումը փոխի խնդրին, հակառակ պարագայում՝ երկու, երեք, տաս հավելյալ հայկական պսևդոպետություններ էլ որ ստեղծենք և նստեցնենք բանակցային սեղանի շուրջ՝ ոչինչ չի փոխվի: Քանի դեռ Հայաստանը պարտվողական գիծ է որդեգրել և միակողմանիորեն խոսում է «փոխզիջումներից»՝ ոչինչ չի փրկի: Բացի այդ՝ դրանով ոչ ոքի չենք խաբում՝ բացի մեզնից: Արցախի անկախության կեղծ հաշվարկը սպառել է իրեն: Այն ոչինչ չի տվել և անցյալ ապրիլը լավագույն ժամանակն էր Արցախը պաշտոնապես մտցնելու ՀՀ կազմ: Արցախը Հայաստանի փաստացի մարզ է և պետք է այն հռչակել նաև իրավական առումով մարզ: Մեր այդ երկրամասի անկախության ճանաչման ինքնանպատակ և կույր մոլուցքը այս նոր շրջանում այլևս խիստ վտանգավոր է դարձել:

-Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ի՞նչ ազդեցություն կունենան արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։

-Այսպիսի խորհրդարանով և այսպիսի Սահմանադրությամբ, որտեղ դրույթ կա, որ խորհրդարանը կարող է տարածքային հարցեր վճռել՝ ես ազգային աղետի ուրվագծեր եմ տեսնում: Հուսով եմ, որ սա խիստ վատատեսական և անիրականանալի վախ է:

-Ի՞նչ եք կարծում՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումը կփոխվի՞ ԱԺ ընտրություններից հետո՝ կկարծրանա՞ թե ավելի զիջողական կդառնա։

-Չգիտեմ: Հայաստանը անչափ անկանխատեսելի երկիր է՝ բանանային հանրապետությանը հատուկ բոլոր գծերով, որ հաստատուն քայլերով գնում է դեպի ինքնաոչնչացում: Աղքատ և թշվառ տնտեսություն ու բարոյահոգաբանական չափազանց վատ մթնոլորտ ունեցող երկրում, որտեղ մեկ-երկու հոգի են որոշում կայացնում՝ անհնար է քաղաքական ճշգրիտ կռահումներ անել: Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ այլևս անգամ նախորդի պես վատ Ազգային ժողով չկա: Կա այլ ատյանների որոշումները կնքող և վավերացնող մի մարմին, որ խորհրդային կոմունիզմի ամենաընդգծված ավանդույթներով վավերացնելու է առանձին այս կամ այն անձի կողմից երկրի կառավարումը:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

Լրահոս
18 Հուն
Հայաստանի նոր կառավարությունը ժառանգություն է ստացել մի երկիր, որը լի է կոռուպցիայով․ Human Rights Watch 2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)Ռոնալդուի ընտանիքը հետևում է իր խաղին (տեսանյութ)«Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ է ձեռք բերելՋոկովիչը հաջորդ փուլում է«Ռեալ»-ի` վերջին 6 տարվա անհաջող արդյունքը Աստղեր, որոնք սիրում են ընդգծել մերկությունը․ նրանց շարքերում է նաև հայ դերասանուհին (լուսանկարներ) 18+Նաոմի Քեմբելը` Louis Vuitton-ի ցուցադրությանը (լուսանկարներ)Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը Արփինե Հովհաննիսյանը ևս միացաց #10yearchallenge-ին (լուսանկար)Ինչու դիետաներն ամեն դեպքում «չեն աշխատում»Ճանապարհային «կանաչ» նշաններ` Երևանում Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում մի քանի տոննա ծխախոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է«Վախենամ` շատ հեռու չգնանք»․ Միքայել ՄինասյանՀիշե՛ք՝ ձեր հակաիրավական որոշումների համար պատասխանատու եք դուք, միայն ու միայն դուք ՝ անկախ նրանից ձեզ են զանգել, թե դուք «Փյունիկ»-ը միացել է #10YearChallenge չելենջին (լուսանկարներ)«60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել». Սասուն Միքայելյան Վարչապետը Ենոքյանի գործով պետք է որ արդեն որոշում կայացրած լինի. եթե չեք ցանկանում հանրությանն իրազեկել, գոնե Աղաջանովներին տեղեկացրեք Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից Նունե Սարգսյանը Autism Trust Foundation-ի ղեկավարին հրավիրել է Հայաստան ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. Իրանի ռազմական կցորդ Հայաստանի վրա փորձարկումներ անել չի կարելի. Արմեն Այվազյան (տեսանյութ) ՊՆ պաշտոնյան հանդիպել է Իրանի ռազմական կցորդի հետ ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացնելու. այն կվարի Սերժ Սարգսյանը Բանկի հաճախորդի անձնական տվյալները խմբագրելով՝ փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել. ՔԿ ՄԻԵԴ-ը հօգուտ Սամվել Մայրապետյանի որոշում է կայացրելԲացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձի ինքնությունըԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրությունը կկայանա հունվարի 18-ին Նախագահը Դուբայում քննարկել է համագործակցության հնարավորությունները Որոնվում է դեղատնից գողություն կատարած անձը Վարազդատ Կարապետյանն առաջադրվեց ԱԺ տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Զոհրաբ Մնացականյանը շեշտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհարկի քաղաքականացման փորձերի անթույլատրելիությունը Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Հերքում եմ և համարում ակնհայտ սադրանք․ Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածելՓաշինյանը հայտնագործել է հայ ժողովրդի երջանկության բանաձևըNBA. օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները (տեսանյութ)«Փաշինյանի պլանը» բախվեց «Լավրովի պլանին». Արցախում նոր զարգացումներ են սպասվում «Արսենալ»-ը հայտնել է Մխիթարյանի մարզումները վերսկսելու ժամկետը Վարչապետի ասածն օրենք է. այլևս փողոց չեն փակի. կփորձեն խնդիրն այլ ձևով լուծել Հայաստանում ընթացիկ տարում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է մոտ 700 քաղաքացի Միքայել Մելքումյանը Հայաստանի համար գազի այլընտրանքային մատակարարումների անհրաժեշտություն է տեսնում Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ընտրությունից հետո չի այցելել Իրան. Արթուր Ղազինյան Վստրեչի Ապերի գործը կարճվեցԻնձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել. Արմեն Գևորգյան Թող իրենք ներս գան, նոր կխոսենք մեզ տուն ուղարկելու մասին. Ալեն ՍիմոնյանՀամայնքապետն ու իր եղբայրը խայտառակ արեցին-թողեցին ԵրանոսյաններինՔԿ-ն զինծառայողին մեղադրանք է առաջադրել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար Փաշինյանը նույնիսկ աղբը չի կարող հավաքել, այլ՝ կարող է բազմապատկել այնՀայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան
Ամենադիտված
Դալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Սահնակ դարձած շտապօգնության մեքենա․ հունվարին «անակնկալ» ձյուն տեղաց (տեսանյութ)25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնումԱրարատ Միրզոյանի կինը ծաղրում է «Իմ քայլը» դաշինքից Հայկ Սարգսյանին Քնել-հելել եմ ու «Գոլդեն Փելիս»-ն իմն ա եղե՞լ. Սասուն Միքայելյանի որդին՝ հյուրանոցի հետ իր կապի մասին25-ամյա ծննդկանի առեղծվածային մահը. Արմավիրի և «Աստղիկ» ԲԿ-ներից իրարամերժ պատասխաններ են տալիսԻրանի պատասխանը՝ Հայաստանին Հայաստանը լքելիս բռնել են 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի աշխատակցինՖրանսիացի բլոգերը «Չարժե գնալ Հայաստան» վերնագրով ուշագրավ տեսանյութ է հրապարակել Փաշինյանի կարևոր նախազգուշացումն ու վերջնագիրը
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Դալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան «Ոտքով կհասնենք Երևան և կստիպենք ազատել մեր նախագահին»․ Ստեփանակերտում բողոքի ակցիա է«Վառել հայերին». Ղազախստանի Կարագանդա քաղաքում բողոքի ցույցեր են (տեսանյութ) Սա լուրջ, շատ լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների գրպանին և հարմարավետությանըՇոու բիզնեսից արձագանքում են ՊԵԿ-ի որոշմանը (տեսանյութ) Մարինա Խաչատրյանի սկանդալային բացահայտումը «Գարդասիլի» վերաբերյալ«Ասֆալտին փռեմ» օպերացիան` Երևանի կենտրոնումՍահնակ դարձած շտապօգնության մեքենա․ հունվարին «անակնկալ» ձյուն տեղաց (տեսանյութ)