00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների կողմից պատճառված վնասը վերականգնվել է Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտի

Դպրոցի տնօրենին անհատական նվեր մատուցելու համար յուրաքանչյուր աշակերտից պահանջվում է 10 000 դրամ

Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանին կից գործող Մ. Աբեղյանի անվ. թիվ 3 հենակետային ավագ դպրոցի 12-րդ, ավարտական դասարանի մի խումբ ծնողներ բաց նամակով դիմել են կրթության նախարար Լևոն Մկրտչյանին՝ բողոքելով, որ դպրոցում տնօրինության կողմից ստիպողաբար իրականացվում են տարբեր դրամահավաքներ, պարտադրվում են հավելյալ չհիմնավորված ծախսեր և վճարումներ՝ անտեսելով ծնողների կարծիքը և հնարավորությունները, ինչպես նաև աշակերտների ցանկությունները:

«Սոցիալական այս բարդ իրավիճակում, երբ առանց այդ էլ ծնողները լուրջ գումարներ են ծախսում իրենց երեխաների համար անհրաժեշտ գրականություն, շտեմարաններ գնելու, ինչպես նաև ավարտական միջոցառումներ կազմակերպելու համար, լրացուցիչ գումարներ հատկացնել ինչ-որ անհեթեթ մագիստրոսական գլխարկ գնելու (որն արժե 3 000 դրամ և, որքան էլ զավեշտ թվա, նախատեսված է ուղղակի մի պահ նկարվելու համար), զանգակներ պատվիրելու (2 000 դրամ, որի շուկայական արժեքը 500 դրամ է), տնօրենին անհատական նվեր մատուցելու համար (այդ նպատակով յուրաքանչյուր աշակերտից պահանջվել է 10 000 դրամ) և այլն, համարում ենք, մեղմ ասած, անընդունելի և հակամանկավարժական: Հավելենք նաև, որ այս ամենն արվում է բացահայտ պարտադրանքով և «դպրոցական ավանդույթ» անվան տակ»,- բաց նամակում նշել էին ծնողները: 

ԼՈւՐԵՐ.com-ը հարցի վերաբերյալ զրուցեց Մ. Աբեղյանի անվ. թիվ 3 հենակետային ավագ դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանի հետ: 

-Տիկի՛ն Մարուխյան, Ձեր դպրոցի մի խումբ ծնողներ բաց նամակով դիմել են կրթության նախարարին՝ բողոքելով, որ ստիպողաբար դրամահավաք եք կազմակերպում: 

-Ծնողները երեկ են դիմել նախարարին: Ես այսօր եկել եմ դպրոց, կանչել եմ և՛ ծնողներին ու աշակերտներին, և՛ ուսուցիչներին ու դասղեկներին, խոսել եմ, քննարկել եմ, նույնիսկ ստեղծվել է հանձնաժողով: Նմանատիպ խոսակցություն դպրոցում չի եղել, ոչ մի գումար, ոչ մի ստիպողաբար գործողություն դպրոցում երբեք տեղի չի ունեցել ու, առավել ևս հիմա՝ տեղի չի ունենում: Ուղղակի կա վերջին զանգի հետ կապված արարողություն՝ վերջին դաս կոչվածը, որը պետք է տեղի ունենա դպրոցում, աշակերտները պատրաստվում են, սցենարներ են գրել: Ի դեպ՝ աշակերտներն են սցենարները գրել, ոչ թե՝ գրել-տվել ենք, դասղեկի հետ միասին պատրաստվում են: Դպրոցում միայն այդ արարողությունն է լինելու: Դպրոցը ստիպողաբար ոչ մի դրամահավաք չի կազմակերպում: 

-Իսկ Ձեր նշած վերջին դասի համար գումար հավաքվելո՞ ւ է, քանի որ ծնողներն իրենց բաց նամակում հատ առ հատ ներկայացրել են՝ ինչի համար ինչքան գումար են պահանջում:

-Նման բան ես չեմ լսել: Ուղղակի վերջին դասի համար ծնողները զանգեր, գլխարկներ են պատվիրել: Բայց դա կատարվել է ըստ ցանկության՝ ուզել են՝ պատվիրել են, չեն ուզել՝ չեն պատվիրել: Դա կատարվել է ծնողների ու աշակերտների ցանկությամբ: Դպրոցը դրա հետ ոչ մի կապ չունի: Վերջին դասը առանց զանգի էլ կկայանա, առանց գլխարկի էլ... Դրանք ուղղակի օրն ավելի գեղեցիկ ու տոնական դարձնելու համար, ծնողները որոշել են ինչ-որ բաներ նախաձեռնել՝ ծաղիկներ, փուչիկներ, գլխարկներ, զանգեր, բայց դրա հետ դասղեկը կամ տնօրինությունը ոչ մի կապ չունեն: 

-Դուք գիտեք, թե որ ծնողներն են բաց նամակով դիմել նախարարին:

-Ո՛չ, չգիտեմ: 

-Դուք բոլոր ծնողների հետ խոսե՞լ եք, իրենք հերքե՞լ են, որ բաց նամակով դիմել են Մկրտչյանին: 

-124 աշակերտ է սովորել 12-րդ դասարանում: 124-ի հետ էլ չեմ խոսել: Խոսել եմ տվյալ դասարանի ծնող-կոմիտեների հետ, բայց այսօր քննարկել ենք, որ էլի ծնողների հետ հանդիպում լինի դպրոցում, որպեսզի հասկանանք՝ խնդիրը երբ է առաջացել, ինչու և ով է հորինել: Բայց բոլոր ծնողներն ասացին, որ ոչ մի բողոք, խոսակցություն՝ դպրոցում չի եղել, իրենք տեղյակ չեն, թե ով կարող է դա լինել, կամ ում կարող է անհանգստացնել դպրոցում վերջին զանգի միջոցառումները:

-Սա դպրոցում առաջի՞ն նմանատիպ դեպքն է: 

-Այո՛, առաջին անգամն է: Մեր դպրոցը նույնիսկ առանձնանում է նրանով, որ երբեք ոչ մի գումար չի հավաքվել ո՛չ շինարարական աշխատանքների, ո՛չ առօրյա ինչ-որ ծախսերի համար: Երբե՛ք գումար չի հավաքվել: Ցանկացած աշակերտ, ծնող՝ կարող է վկայել այդ մասին: 3 տարի շարունակ՝ իրենց երեխաները սովորել են դպրոցում և ոչ մի օգնություն չեն արել: Դպրոցը չունի օգնության կարիք: Ինչ կարիք էլ որ ունի, համալսարանին կից դպրոց է, համալսարանն էլ հոգում է բոլոր կարիքները: 

-Այդ դեպքում՝ այս ամենի նպատակը ո՞րն է: 

-Չեմ կարող ասել: Միգուցե ծնողներին հարցնեք՝ նպատակը որն է: 

Ի դեպ՝ նշենք, որ այս դպրոցում միջադեպերի պակաս՝ կարծես թե չի զգացվում: Դեռևս անցած տարվա փետրվարին նույն այս դպրոցի արդեն նախկին աշակերտ, 17-ամյա Ներսես Պողոսյանը ստիպված է եղել ավարտելուց 2 ամիս առաջ տեղափոխվել այլ դպրոց: Պատճառը դպրոցի ուսուցիչներից մեկի հետ ունեցած կոնֆլիկտն է եղել, որի ժամանակ աշակերտն անգամ ձեռքին եղած սուրճը լցրել է ուսուցչի վրա: Սակայն, 17-ամյա աշակերտի պնդմամբ՝ ինքը դա արել է այն բանից հետո, երբ ուսուցիչը ոտնահարել է իր իրավունքներն ու վիրավորել տղայի արժանապատվությունը: Դեպքից հետո տնօրեն Աննա Մարուխյանը, չնայած որ՝ Հանրակրթության մասին օրենքով դպրոցի տնօրենն իրավունք չունի հեռացնել աշակերտին, ստիպել է ծնողներին՝ տղային տեղափոխել այլ դպրոց, թեև ինքը՝ տնօրենը, հերքում է, որ որևէ ստիպողական գործողություն է իրականացվել: 

Քրիստինա Աղալարյան

դիտվել է 5905 անգամ
Լրահոս
21 Հուլ
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Առեղծվածային դեպք. ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի (լուսանկարներ)Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների կողմից պատճառված վնասը վերականգնվել է Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտիՍոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է՝ մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը». ՀՀ ՊՆ խոսնակԱնհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում. ՓաշինյանՄհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Գեղեցկուհի վոլեյբոլիստուհին՝ նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)«Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ. հարուցվել է քրգործ Կամ նմանը նմանին կգտնի, կամ՝ կվերանա. տխուր ժառանգության պտուղները...Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ 1-2 կրակոց է հնչել, սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը». Արարատ Միրզոյան«Oրենքով գող» Քոնչոյին ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Սխալ, որից պետք է խուսափել ամեն գնովԵրևանի թիվ 46 դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում 7.6 մլն. դրամի յուրացում կատարելու համար «Արսենալ»-ի մարզումները (լուսանկարներ)Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հուսադրող լուր՝ օդերևութաբաններիցՏեսանյութ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնաջրերը լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃԹուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Հայաստանում ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը վկայում է երկրի անվտանգ լինելու մասին. ԱԱԾ տնօրենն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին Եվրոպայի լիգա. հայտնի է «Ալաշկերտ»-ի խաղերի ժամանակացույցը Ահազանգ. «Արմօյլ»-ը շարունակում է կառուցել գործարանը. Արթուր Գրիգորյանը գնացել է անձամբ ստուգելու Ողբերգական ավտովթար Սևանում. կա 2 զոհԲարձրագույն դատական խորհուրդն իրեն սպառել է՝ դեռ չձևավորվածՀայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի «Մանչեսթեր Սիթի»-ն պարտվել է «Բորուսիա»-ից (տեսանյութ)Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում. «Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի 25-ամյա խոհարարը Opel-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնինԻնձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահԱստղագուշակ՝ հուլիսի 21-ի համարՍեւանի քաղաքապետը յոթ անշարժ եւ երեք շարժական գույք ունի. «Փաստ»Օրվա խորհուրդըՎլադիմիր Գասպարյանի եղբոր ընտանիքը հայտնի դեպքերից հետո հեռացել է Հայաստանից. «Հրապարակ»Զորավարժանքները բնակելի տարածքներում, գյուղերում չեն անցկացվում. Նորատ Տեր Գրիգորյանց. «168 ժամ»«Ինչպես Սերժ Սարգսյանն է ասում․ թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս». «Հրապարակ»ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչի ունեցվածքը. «Փաստ»Հարյուր հազարավոր դոլարներ է վատվնում Լևոն Սարգսյանի փաստաբանական ծախսերի համար. «Ժամանակ»Վարչապետը վերացրել է ՊՆ-ի արտաբյուջեն. «Հրապարակ»
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը