Բերեզովսկին` «Դինամո»-ի առաջիկա խաղի մասին
СпортՄոսկվայի «Դինամո»-ի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է թիմի առաջիկա խաղին և նշել.
«Խիմկի»-ն ունի թիմային ոգի, նրանք շատ կազմակերպված են գորժում: Լուրջ մրցակից են, ում արգելքն առաջին շրջանում չկարողացանք հաղթահարել:
Հուսով եմ, որ այս խաղին շատ երկրպագուներ կգան: Հաղթանակի դեպքում մենք կկարողանաք վերադառնալ Ռուսաստանի առաջնություն: Բոլորս, որքան հնարավոր է՝ շուտ ենք ցանկանում վերադառնալ Պրեմյեր լիգա: Բայց այս խնդրիրը լուծելուց հետո էլ չպետք է հանգստանանք: Առաջին հերթին Պրեմյեր լիգա վերադառնալուց հետո ցանկանում ենք գրավել առաջին տեղը, իսկ երկրորդ հերթին` ձևավորվում է թիմ` հաջորդ մրցաշրջանում ելույթ ունենալու նպատակով: Մանավանդ, որ նախապատրաստական շրջանը կարճ է լինելու»,-Բերեզովսկիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
«Դինամո»-«Խիմկի» խաղը տեղի է ունենալու ապրիլի 12-ին: