00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

Հավաքական անհամաձայնությունը...

Ռուսաստանը կողջուներ ՀԱՊԿ գործակցությունն Աբխազիայի հետ, Սուխումիում Աբխազիայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է այնտեղ այցելած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լիարժեք անդամի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է այս կամ այն կազմակերպության բոլոր անդամների կոնսենսուսային հավանությունը, ասել է Լավրովը, նշելով, թե նույնը վերաբերում է նաեւ դիտորդի կարգավիճակին:

«Եթե խոսենք ՀԱՊԿ-ի մասին՝ այդ կազմակերպությունը կոչված է ապահովել իր անդամ երկրների անվտանգությունը: Աբխազիայի Հանրապետության անվտանգությունը ամենահուսալի ձեւով ապահովված ու երաշխավորված է այն հարաբերությամբ, որ ամրագրված է Ռուսաստանի Դաշնության եւ Աբխազիայի միջեւ միջպետական պայմանագրերում»,-հայտարարել է Լավրովը:

Ինչո՞ւ է Լավրովը Աբխազիայի հետ ՀԱՊԿ համագործակցության հարց բարձրացնում, և ինչու հենց հիմա՝ երբ կարծես թե Ռուսաստանը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու: Դժվար է պատկերացնել, որ նման նախաձեռնությունը բխում է հենց աբխազական կողմից: Ավելի հավանական է թվում այն, որ Ռուսաստանը դաշտ նետելով Աբխազիայի՝ ՀԱՊԿ-ին հնարավոր անդամակցության հարցը փորձում է դրանով իսկ շոշափել միջազգային հանրության և առաջին հերթին Արևմուտքի ռեակցիան՝ ՀԱՊԿ-ի պոտենցիալ ընդլայնմանը:

Ընդ որում՝ ընդլայնմանը՝ ի հաշիվ նույն Արևմուտքի կողմից միջազգային իրավունքի սուբյեկտ չճանաչված պետության հաշվին: Նույնիսկ քիչ հավանական է թվում, որ Ռուսաստանն այս հարցը քննարկման առարկա դարձնի ՀԱՊԿ-ում, հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀԱՊԿ-ի 6 անդամներից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է միայն Ռուսաստանը: Ռուսաստանն, ըստ երեւույթին, դեմ չի լինի, որ Աբխազիան ինչ-որ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ հետ գործակցության մասով՝ անդամի կամ դիտորդի: Սակայն նույնիսկ դրան հասնելու համար՝ Մոսկվան ստիպված է լինելու կորզել բոլոր կողմերի համաձայնությունը, որպեսզի ստանա Լավրովի նշած կոնսենսուսային որոշումը:

ՀԱՊԿ անդամ պետությունները դժվար թե տան իրենց համաձայնությունը այս հարցում, քանի որ դա նշանակելու է Աբխազիայի անկախության փաստացի ճանաչում՝ դրանից բխող բոլոր քաղաքական և տնտեսական հետևանքներով: Դա կնշանակի Վրաստանի հետ հարաբերությունների սրում և միջազգային հանրության՝ մեղմ ասած, նեգատիվ արձագանք: Արդյո՞ք ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ են նման գին վճարել: Թերևս՝ ո՛չ: Եթե Ռուսաստանն իսկապես մտադրվում է իր ուսերին ՀԱՊԿ-ում ևս մեկ բեռ ավելացնել՝ ի դեմս Աբխազիայի, ապա Կրեմլը կարող է ՀԱՊԿ անդամ պետութուններին ներքաշել առևտրի մեջ: Դու ինձ, ես՝ քեզ սկզբունքը ռուսական քաղաքականության համար երբեք օտար և մերժելի չի եղել:

Մասնավորապես Հայաստանի պարագայում՝ Մոսկվան կարող է առաջարկել, որպեսզի Երեւանը համաձայնի դիտարկել Աբխազիայի խնդիրը, իսկ Ռուսաստանն իր հերթին՝ սկսի խոսել Արցախ-ՀԱՊԿ գործակցության մասին: Որ խոսքը գործից այն կողմ չի անցնի՝ պարզից էլ պարզ է: Արցախի մասով վերաբերմունքը լիովին հակառակն է ՀԱՊԿ շրջանակում, այդ թվում՝ Ռուսաստանի մոտ: Եթե Լավրովը կարող է բացատրություն տալ Աբխազիա-ՀԱՊԿ գործակցության մասով, արդարացնել դա, ապա Արցախի մասով՝ Մոսկվան ուղղակի թե անուղղակի՝ հրաժարվում է դիտարկել այն Հայաստանի հետ ունեցած անվտանգային պայմանագրերի համատեքստում:

Հայաստանն այս իրավիճակում ոչինչ շահել չի կարող, և պետք է գեներացնի իր բոլոր ուժերը՝ կորուստներից և վնասներից խուսափելու համար: Հատկապես հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է հենց Հայաստանի ներկայացուցիչը և Լավրովի հայտարարությունը հուշում է, որ Հայաստանն այդպիսով կարող է իրենից անկախ հայտնվել տարբեր նուրբ հարցերում ուղղակի թե անուղղակի պատասխանատվության ներքո և ստիպված լինել արձագանքել դրանց՝ նույնիսկ եթե դա չի բխում մեր շահերից:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

դիտվել է 1299 անգամ
Լրահոս
21 Հուն
Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ)
Ամենադիտված